Ձերբակալվել է 2 մարդ, մյուսները փախուստի են դիմել մոտակա անտառներ
ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրած անձանց մեքենայի հետապնդման ընթացքում կրակոցներ են հնչել։
Ձերբակալվել է 2 մարդ, մյուսները փախուստի են դիմել: Մեքենայի սրահում հայտնաբերել են ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփ և Տաջիկստանի քաղաքացիների անձնագրեր:
Տաջիկստանի ԱԳՆ-ն իր հերթին հերքել է իրենց քաղաքացիների առնչությունը Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետ։
Ըստ տարածված տեղեկությունների` մեքենայում գտնված մյուս անձանց փնտրտուքը շարունակվում է. ըստ ամենայնի, նրանք փախել են դեպի մոտակա անտառներ։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 80 զոհի և 146 վիրավորի մասին: Առողջապահության նախարարությունը հրապարակել է 146 վիրավորների ցուցակ, որտեղ նաև երեխաների անուններ կան։