Տուժածների կամ զոհերի շրջանում հայերի մասին տեղեկություններն այս պահին ճշտվում են․ ՀՀ ԱԳՆ
Տուժածների կամ զոհերի շրջանում հայերի մասին տեղեկություններն այս պահին ճշտվում են։Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Տուժածների կամ զոհերի շրջանում հայերի մասին տեղեկություններն այս պահին ճշտվում են, տեղեկություն լինելուն պես կհաղորդենք:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ հայտարարություն էր տարածել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածի վերաբերյալ։
«Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից։
Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին և տուժածներին»,-ասված էր հայտարարության մեջ:
Ավելի վաղ նշել էինք, որ hրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ Կան տասնյակ զոհեր և վիրավորներ։