Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը սկսել է մարզումները Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի կազմում:
Վ. Ն.-ն, հանդիսանալով 14.03.2020թ. ծնված Լ. Ն.-ի և 20.12.2017թ. ծնված Գ.Ն.-ի մայր ծնողը, երեխաների դաստիարակությունը և խնամքը ոչ պատշաճ կատարելով, 2023 թ. հուլիսի 07-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ համայնքում իրենց ժամանակավոր բնակության առաձնատանը վերջիններիս թողնելով առանց հսկողության՝ դուրս է եկել տնից, որից հետո նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում վերադառնալով, տեսել է, որ երեխաները տանը չեն:
Սոչիի լողափերում լողալն արգելված է մինչև հուլիսի 10-ի օրվա ավարտը, գրում է kommersant.ru-ն։ Սոչիում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացման ռեժիմ:
Իրանը հարևան երկիր է, և Ադրբեջանը միշտ շահագրգռված է եղել Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ։ Այդ մասին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Սրտաբան Քսենիա Երուսլանովան «Իզվեստիա»-ի հետ զրույցում նշել է, որ բջջային հեռախոսի հաճախակի օգտագործումը մեծացնում է սրտանոթային պաթոլոգիաների, մասնավորապես՝ զարկերակային հիպերտոնիայի զարգացման ռիսկը։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովայի հայտարարությունը Լաչինի ճանապարհի արգելափակման վերաբերյալ, ասել է, որ կոչերը լսել, վերլուծել պետք է, բայց Ադրբեջանն իր քաղաքականությունը վարում է ոչ թե առաջնորդվելով ինչ-որ մեկի կոչերով, այլ ազգային շահերից ելնելով:
Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, ինչի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Եթե հավատալու լինենք իշխանությունների հայտարարություններին՝ Հայաստանի տնտեսությունը ծաղկում է, ներդրումները հորդում են, համաշխարհային մակարդակի ակտիվություն է գրանցվում։ Ամենուրեք աննախադեպ աճեր են ու զարգացումներ։ Բայց երբ խորանում ենք երևույթների մեջ, տեսնում ենք, որ տնտեսությունը ոչ միայն չի «ծաղկում», այլև վիճակը գնալով վատանում է։
Հուլիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանում ցնծություն է, թե միջազգային դատարանը օրինական է ճանաչել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ՀԱԿ տեղակայելը, շատերը ավելի հեռուն են գնում հայտարարելով, որ սա իրենց համար կանաչ լույս է Արցախում ռազմական (ահաբեկչական) օպերացիա սկսելու համար։
Քիչ առաջ Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը, այս մասին հաղորդում են «Արցախգազ» ՓԲԸ-ից:
Հուլիսի 8-ին Խորվաթիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան Վերականգնողական քաղաքի հոգեկան առողջության կենտրոնում բացվել է հացատուն, որտեղ աշխատելու են զոհված և անհետ կորած զինվորների մայրերն ու հարազատները:
Հանրությունը իրազեկված է ԲԴԽ նախագահ՝Կ. Անդրեասյանի և արդարադատության նախարար՝Գ. Մինասյանի անբարոյական գործելավոճի մասին ու այն, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանները պահանջում են Կարեն Անդրեասյանի հրաժարականը, ուստի՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը միանում է ՀՀ ԲԴԽ նախագահ՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջին, միաժամանակ պահանջելով՝ ՀՀ արդարադատության նախարար՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականը:
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթեցման հետևում կանգնած է Կիևը։ Կամուրջը պայթեցվել էր 2022 թվականի հոկտեմբերի 8-ին, գրում է kommersant.ru-ն։
Ֆրանսիան նոր դեսպան ունի Հայաստանում.այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Պավել Մագիլևեցի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հուլիսի 6-ին, ժամը 10.20-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 14,5-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենային. «ԳԱԶելի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հաշվի առնելով Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնումը և նաև վառելիքի խիստ սղությամբ պայմանավորված ավտոգազալիցքավորման մեծ պահանջարկը՝ կառավարության կողմից որոշում է կայացվել մինչև հուլիսի 11-ի առավոտյան Արցախի ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում: Հայտնում են արցախի տեղեկատվական շտաբից:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին՝ Անկախության տոնի առթիվ:
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Ուզբեկստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները. երկրում բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Այս մասին ասվում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թելեգրամյան հաղորդագրության մեջ։
Մասնավորապես ոստիկանության Մուշի բաժնի քրեականի աշխատող արտակ պողոսյանը( գմփի թուլեն) ցոցաբերելով բացահայտ ցինիզմ, խուլիգանության ակնհայտ դրսևորմամբ հարձակվել է վրաս
Նյու Յորքի մի քանի շրջաններում սկուտեր վարող տղամարդը կրակ է բացել անցորդների վրա, հայտնում է CNN-ը։
Հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց: Հայտնում են «Արցախգազ» ՓԲԸ-ից:
Ֆուտբոլիստը հանդես կգա մեկ տարվա վարձակալության պայմանագրով` հետագայում ակումբը հնարավորությունը կունենա գնելու պաշտպանի տրանսֆերը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Իշխանության թուլությունը ժողովրդական աղետներից ամենասարսափելին է»:
Շիկահողի մերձակայքում ծառայակիցներին հաց տանելու ընթացքում առևանգված երկու հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի շինծու դատավարությունը և Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործությունը կրկին թարմացրին հայ ռազմագերիների ճակատագրի վերքը:
Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ իրենց գործողությունների արդյունքում իբր թե խափանված ինժեներական աշխատանքների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: