
Թուրքիայում վանասազերծվել է 6 հանցավոր խմբավորում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի սոցցանցում կատարած գրառման համաձայն, երկրի ուժայինները մի շարք գործողություններ են իրականացրել տարբեր հանցախմբերի վնասազերծելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ գրառման, վնասազերծվել է 6 տարբեր հանցավոր խումբ՝ երկրի տարբեր նահանգներում՝ Մերսինում, Ստամբուլում, Անթալիայում, Այդընում, Քահրամանմարաշում և Իզմիրում:
Նշվում է, որ ձերբակալվել է ընդհանուր առմամբ 75 մարդ, իսկ կալանավորվել՝ 5-ը: