Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Իրանում անցկացված նախագահական արտահերթ ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ընտրողների քվեների50 տոկոսը, քվեարկության երկրորդ փուլ կանցկացվի։ Այս մասին հայտարարել է երկրի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։

«Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների մեծամասնությունը, օրենքի համաձայն, կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա հուլիսի 5-ին», – ասել է իրանցի պաշտոնյան:

2-րդ փուլ են անցել Իրանի առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշքիանը և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին։

Ըստ հրապարակված տվյալների` թեկնածուներից Մասուդ Փեզեշքիանը հավաքել է 10 415 991 քվե, Սայիդ Ջալիլին՝ 9 473 298, Մոհամմադ Բաքր Խալիբաֆը՝ 3,383,340, Մուստաֆա Փուրմհամդին՝ 206 397։

Ընտրելու իրավունք ունեցող 61 մլն քաղաքացիներից 24 միլիոնն են մասնակցել քվերակությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930