
Մայիսին Թուրքիա մեկնած ռուս զբոսաշրջիկների թիվն աճել է

Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարությունը հրապարակել է վիճակագրական տվյալներ զբոսաշրջիկների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ մայիսին Թուրքիան զբոսաշրջիկներ ընդունել է ամենաշատը Ռուսաստանից ու Գերմանիայից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2023-ի մայիսի համեմատ 2024-ի նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվն աճել է 15.3 տոկոսով և կազմել 738.017 մարդ։
Թուրքիա եկած ռուսների 66.4 տոկոսը մեկնել է Անթալիա։
Մայիսին Էգեյան ծովի ափին գտնվող Մուղլա նահանգի հանգստավայրեր են մեկնել Ռուսաստանի 34.567 քաղաքացիներ։ Նախորդ տարվա համեմատ մայիսին Մուղլա մեկնած ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 13.6 տոկոսով։