
«Թուրքիայի իշխող կուսակցությունը հասարակությանը դատապարտել է աղքատության». մամուլ

Թուրքիայում հազարավոր երեխաներ առանց սոցիալական աջակցության զրկվում են կրթություն ստանալու իրավունքից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, 2024-ի առաջին քառորդում սոցիալական աջակցության շնորհիվ միայն 1 մլն 538 երեխա է կարողացել օգտվել երկրում տրամադրվող կրթական ծառայություններից, իսկ մեծ թվով երեխաներ այդպես էլ մնացել են առանց կրթություն ստանալու հնարավորության:
Թուրքական ընդդիմադիր մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, տեղի ունեցողի պատասխանատուն երկրում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունն է» (ԱԶԿ-AKP):
«ԱԶԿ-ի իշխանության ձեռքով օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամը կրկին 7-70 տարեկան հասարակության բոլոր շերտերին դատապարտել է աղքատության»: