«Բայդենը պետք է լքի ընտրարշավը». The New York Times

Ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականի՝ The New York Times-ի խմբագրական խորհուրդը այսօր կոչ է արել Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջոզեֆ Բայդենին ինքնաբացարկ հայտարարել։ Պատճառը, նախընտրական առաջին բանավեճի ընթացքում Բայդենի խիստ անհաջող ելույթն էր։

«Ամենաակնհայտ ուղին, որ պետք է ընտրեն դեմոկրատները՝ ամերիկյան հասարակությանն ազնվորեն խոստովանելն է, որ պարոն Բայդենն ի վիճակի չէ շարունակել իր նախընտրական արշավը»,- գրել են թերթի խմբագիրներն՝ ընդգծելով, որ կուսակցությունը պետք է առանց հապաղման սկսի նոր թեկնածուի ընտրությունը։

«Դեմոկրատական կուսակցությունը չպետք է մեկ մարդու հավակնությունները վեր դասի երկրի շահերից։ Կուսակցության շարքերում կան այնպիսի գործիչներ, որոնք ի վիճակի են փոխարինել Բայդենին և նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթել պարոն Թրամփին», – նշված է The New York Times-ի խմբագրականում։

Տեսանյութեր

Լրահոս