
Աղցան` նարնջի զամբյուղիկների մեջ

Բաղադրիչները՝
- 4 հատ նարինջ
- 250 գ պահածոյացված անանաս
- 250 գ քաղցր-թթու խնձոր
- 1 ճ/գ կիտրոնի հյութ
- 100 գ սերուցքային յոգուրտ
- 20 գ ձվի լիկյոր
- 100 գ կտրտած ընկույզ
- 1/4 թ/գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Նարինջները կիսեք, միջուկները հանեք ու կեղևից զամբյուղիկներ ստացեք:
Խնձորները մաքրեք կեղևից: Խնձորը, անանասը խորանարդաձև կտրատեք, խառնեք իրար, ավելացրեք նարնջի կտրտած միջուկը, ընկույզի մի մասը, վրան կիտրոնի հյութ լցրեք:
Սոուսի համար յոգուրտը խառնեք ձվի լիկյորի հետ, ավելացրեք շաքարավազը, խառնեք: Աղցանը համեմեք ստացված սոուսով ու լցրեք նարնջի զամբյուղիկների մեջ:
Մատուցելիս վրան ցանեք մնացած ընկույզը: