Մի խոսքով: Մենախցում ստիպված նայում եմ հեռուստացույց, անգամ` գովազդները: Եվ, ահա, պարզվում է, որ անգամ ռուլոններով հայտնի նպատակների համար թողարկվող Papia-ն, որպեսզի ավելի փափուկ և հաճելի լինի, արդեն ավելի շատ բամբակ է պարունակում: Իսկ Նիկոլի «ՀԺ»-ն ոնց եղել է շուշաթուղթ, այդպիսին էլ մնացել է:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ հուլիսի 6-ի որոշումը, որի ամբողջական տեքստը կողմերին տրամադրվել է հուլիսի 11-ին։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հուլիսի 11-ին ՍիվիլՆեթ լրատվականի լրագրող Հայկ Ղազարյանի` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր դիմումի և համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվել են լրագրողի վրա, քաշքշել և հարվածներ հասցրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ուկրաինային ռազմական օգնության բազմամյա ծրագիրը և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունը:
Արցախը և Հայաստանը պետք է փրկել հայրենիքի գողերի ցեղասպան, կեղտոտ, մահաբեր ճանկերից. Էդգար Ղազարյան
Եթե 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից, Արցախի 75 տոկոսը հանձնելուց, 5 հազար անմեղ ջահել տղերքին զոհելուց հետո ամբողջ քպական խումբը դուրս գար քպից, hիմա՝ մերժեր նիկոլին և հեռանար, ես դժվարությամբ, շատ մեծ դժվարությամբ կփորձեի ներել նրանց 2018-ի համար․․․
ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աշխատում են ուկրաինական հացահատիկի արտահանման ապահովման ուղղությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ հրապարակված հաղորդագրությունը:
Մահացել է ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Դավիթ Վիրաբյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը:
Արդեն ապրիլի 23-ին ադրբեջանական սահմանապահ ծառայությունը փակել էր նույն ճանապարհը մեկ այլ հատվածից՝ Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելով: Այս ընթացքում խափանվել էր Հայաստանից Արցախ մատակարարվող գազի և հոսանքի մատակարարումները, որոնք մինչ օրս չեն վերականգնվել:
Հուլիսի 11-ին՝ ժամը 17:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տեղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի ժողովուրդը կարող է վստահ լինել, որ երկրի անվտանգությունը լավ ձեռքերում է. զինված ուժերի արդիականացման, այս ոլորտում բարեփոխումների խորացման, նոր զինված կազմավորումների ստեղծման և կատարելագործման, ամենաժամանակակից սպառազինության ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ըստ պլանի:
Մեր դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ հստակ է, տրամաբանական՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։
Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկյան տեսանկյունից Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ակտուալ հարց կդառնա միայն ուկրաինական հակամարտության ավարտից հետո:
Մեր երկրում Նիկոլ Փաշինյանի ձեռքով ժողովրդավարությունը հավասարեցվել է զրոյի. Աշոտ Անդրեասյան
Աշոտյանը մաքուր քաղաքական կերպար է. դրա համար այս իշխանությունն անցավ բոլոր գծերը. Սուրեն Սուրենյանց
Այս իշխանությունն ունի աշխարհաքաղաքական տերեր. պատեհ պահին Արևմուտքը փուռն է տալու Նիկոլին. Զոհրաբյան
Ռուս-թուրքական տեսանելի ջերմացումը չէր կարող մշտական լինել, քանզի երկու պետությունների միջև համագործակցային մրցակցության դրսևորումները թելադրված են բացառապես սեփական շահերով:
Ի տարբերություն Լատվիայի և Լիտվայի, Էստոնիայում ՆԱՏՕ-ի դաշնակիցները մշտական հիմունքներով չեն տեղակայելու իրենց զորախմբերը: Աս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Կայա Կալլասի հայտարարությունը:
Իրանը կվերսկսի հարվածները Իրաքի տարածքին, եթե Բաղդադը չկատարի հյուսիսային շրջաններում տեղակայված «թշնամական զինված խմբավորումների» դեմ գործողություններ ձեռնարկելու իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
Պայքարել, թե հանձնվել, Ինքնություն և արժեքներ
Հավատարիմ մնալով նորարարական լուծումներ ներդնելու իր մոտեցմանը՝ «Ռոստելեկոմը», GFN.AM-ի հետ համատեղ, գործարկում է «PowerPlay» ծառայությունը՝ բացելով համակարգչային խաղերի աշխարհը «Ռոստելեկոմ»-ի բոլոր բաժանորդների համար։ Միանալով «PowerPlay» ծառայությանը՝ հնարավոր է հին համակարգիչը, սմարթֆոնը կամ պլանշետը վերածել հզոր սարքի և խաղալ ամենապահանջկոտ գրաֆիկայով խաղերը: «PowerPlay» ծառայությունը կարող են ակտիվացնել «Ռոստելեկոմ»-ի ինտերնետ ծառայության բոլոր բաժանորդները: Ցանկացած, նույնիսկ ամենաբարդ, խաղերի […]
ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների քվեարկությամբ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հեռացվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Ազգային Ժողովում այսօր քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը: Գործընթացը նախաձեռնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննիսյանների ընտանիքին՝ անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը հոդված էր «ձոնել» ՀՀ նախկին Նախագահ Սերժ Սարգսյանին և նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին: Այդ հրապարակման ամբողջ իմաստն այն էր, որ Փաշինյանի անունից հարց հնչեցվի. եթե Արցախի շուրջ ձևավորված այս խայտառակ և ողբերգական վիճակի շուրջ Վարդան Օսկանյանը բեկումնային գաղափարներ ունի (այն է՝ առաջնահերթ փոխել բանակցողին), որին կողմ է արտահայտվել Երրորդ նախագահը, ինչո՞ւ դրանք չեն իրականացվել իրենց պաշտոնավարման ժամանակաշրջանում:
Երեկ՝ հուլիսի10-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության եւ Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանը:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը բոյկոտելու է ս.թ. հուլիսի 11-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստը` հաշվի առնելով նաև այն փաստը, որ այս ապօրինի գործընթացի ընթացքում Թագուհի Թովմասյանը զրկված է լսված լինելու իր իրավունքի իրացման հնարավորությունից։
Վերջին ժամանակներս ՀՀ արդարադատության նախարարության և Բարձրագույն Դատական Խորհրդի կողմից կարգապահական վարույթներով իրականացվող քաղաքականության հետևանքով հանրության մեջ անվստահության մթնոլորտ է ձևավորվում դատական իշխանության անկախության նկատմամբ, որը մտահոգում է ինչպես հանրությանը, այնպես էլ իրավական հանրությանը։
Ազգային Ժողովում այսօր քննարկվելու է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը: