Բաժիններ՝

Ֆիլ Ֆոդենը երրորդ երեխայի ծնունդից հետո վերադարձել է հավաքական

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը վերադարձել է թիմի ճամբար, հայտնում է Sky Sports-ը:

Ավելի վաղ 24-ամյա ֆուտբոլիստը վերադարձել էր հայրենիք, որպեսզի ներկա լինի երրորդ երեխայի ծնունդին: Ֆոդենը այսօր կմասնակցի ազգային թիմի փակ մարզմանը:

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում հունիսի 30-ին մրցելու է Սլովակիայի թիմի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս