Բաժիններ՝

Մակարոնը՝ դդմիկով և մսի խճողակով

Բաղադրիչները՝

  • 300 գ երկար ձողաձև մակարոններ
  • 500 գ մսի խճողակ
  • 1 գլուխ սոխ
  • 2 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • 450 գ լոլիկ՝ իր հյութի հետ
  • 5 գ մաղադանոսի կտրտած տերև
  • 200 գ դդմիկ
  • 100 գ պինդ պանիր
  • աղացած սև պղպեղ, աղ

Սոուսի համար

  • 2 ճ/գ ցորենի ալյուր
  • 2 ճ/գ կարագ
  • 1 բաժակ կաթ
  • 1 ճ/գ խնկածաղիկ

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատեք և մսի խճողակի հետ մեկտեղ տապակեք ձիթապտղի ձեթի մեջ: Ավելացրեք լոլիկներն ու ևս 10 րոպե շոգեխաշեք: Շոգեխաշելու ավարտից 5 րոպե առաջ ավելացրեք կտրտած մաղադանոսը, աղ ու պղպեղ արեք:

Կարդացեք նաև

Մակարոնը եփեք ու քամեք:

Դդմիկը կտրատեք, աղ ու պղպեղ արեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք:

Ալյուրը տապակեք կարագով, ապա կաթով բացեք, ավելացրեք խնկածաղիկն ու խառնելով 5 րոպե եփեք: Եփելու վերջում աղ ու պղպեղ արեք:

Կարագով պատված տապակի մեջ հերթով շարեք մակարոնը, մսի խճողակն ու դդմիկը, վրան լցրեք սոուսը, ապա քերած պանիրը ու տեղադրեք ջեռոցում մինչև պատրաստ լինելը:

Մատուցելիս ձևավորեք կանաչիով:

Խորհուրդ: Այս ուտեստի բուսական տարբերակի համար մսի խճողակի փոխարեն վերցրեք 300 գ գազար, բարակ տաշեղների ձևով կտրատեք, ավելացրեք կես բաժակ կտրտած ընկույզ, և սոխի ու լոլիկի հետ մեկտեղ տապակեք ձիթապտղի ձեթի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս