
«Այսօր մեր երկրին պետք են ուժեղ ու նպատակասլաց երիտասարդներ. մենք հաղթանակների կարիք հիմա շատ ունենք». Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանն Օլիմպավանում հյուրընկալել է գրեփլինգ մարզաձևի ներկայացուցիչներին:
«Վերջին տարիներին այս մարզաձևով զբաղվող մարզիկները լուրջ հաջողություններ են գրանցել՝ նվաճելով 133 մեդալ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
Քանի որ մեր երկրում այս մարզաձևը պետական օժանդակություն չունի, ֆեդերացիան ՀԱՕԿ-ից աջակցություն է խնդրել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին մասնակցելու համար, և իմ կողմից ստացել դրական արձագանք:
Հայաստանը սպորտում աշխարհի հզորների հետ է ոտք մեկնում ու հաղթում, և դա, անշուշտ, հպարտության աներևակայելի զգացողություն է պարգևում համայն հայությանը:
Իսկ այսօր մեր երկրին պետք են ուժեղ ու նպատակասլաց երիտասարդներ: Մենք հաղթանակների կարիք հիմա շատ ունենք»,- գրում է Գագիկ Ծառուկյանը: