Մարիամն ու Մաքսը հանդիպել են Գյումրիում։ Մաքսը Հայաստան էր տեղափոխվել 2017 թ.-ին, եւ ամուսնությունից առաջ մի նախապայման ուներ. ոչ Երեւան, ոչ Իտալիա, եթե Մարիամը համաձայն է, ապա տեղափոխվելու են Գյումրի։ Հարսանիքի մի մասն անցկացրել են Երեւան Գյումրի գնացքի վագոններից մեկում։ Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» տեսանյութում.
Հայաստանի կառավարությունը հուլիսի 25-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին, որով Հայաստանը կստանա 100 միլիոն դոլարի բյուջետային վարկ:
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը կից գործող «Ernst-Reuter» դպրոցն այլևս թուրք ուսանողներ չի ընդունի:
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները:
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում կրկին հավաք է անցկացնելու Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում, որտեղ երկու շաբաթ առաջ իր վրա կրակել էին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին են զանգահարել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժoգնության է դիմել մի քաղաքացի։ Րոպեներ անց կրկին նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել և հայտնել են, որ «որովայնի ստորին կեսի կտրած-ծակած վերք» և «որովայնի ձախ կեսի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել ևս 2 քաղաքացի։
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժամանակ արած հայտարարության համար բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ): Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ես զանգահարել եմ ծնողին, ասաց, որ առաջին անգամ է լսում, որ երեխայի հետ նման բան է կատարվել, նույնիսկ ծնողները չեն իմացել, քանի որ իրենց հետ ամեն օր շփվում եմ: Ինչքանով որ ես տեղյակ եմ, ծնողները որպես այդպիսին բողոք չեն ներկայացրել, սակայն վարույթ է նախաձեռնվել, և իմ կարծիքով նման դեպքերը պետք է առհասարակ բացառվեն բոլոր տեղերում, դա չի քննարկվում:
Երեկ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքով դաստիարակը ձերբակալվել է, երեխայի հայրն այսօր կանչվել է քննչական։ Այդ մասին MediaHub-ին հայտնել է երեխայի ընտանիքի հարազատներից մեկը։
Այո, պետության հնարավորությունները սուղ են: Բայց եթե հնարավորություն կա Արգիշտի Քյարամյանի համար 125 հազար դոլարանոց «պադավատ» գնելու, ուրեմն, այնքան էլ սուղ չեն: Ի դեպ, արդյո՞ք այսօր «պադավատապետություն» չէ»:
«Նեռի իշխանությունն անընդհատ հրապարակի վրա է պահում հարցը, որ օրերից մի օր սեղանին է դրած նաև այս տարածքը հանձնելը», – ֆեյսբուքյան իր էջում Տիգրանաշենից ուղիղ միացմամբ ասել է Բագրատ Սրբազանը։
Պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելու է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը, թե ոչ։ Նման եզրահանգման կարելի է հանգել ՀՀ ԱԳՆ նամակից` ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման։
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում. այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշային գործակալությունը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այս անգամ NEXT ՍՏՈՊ-ի շրջանակներում զրուցել ենք «Ատլաս» ֆիլմի սցենարիստ Լեո Սարդարյանի հետ, ով պատմել է իր մտահաղացման, ֆիլմի նկարահանման, ինչպես նաև Ջենիֆեր Լոպեսի և Բրեդ Փեյթոնի հետ աշխատելու մասին: «Ատլաս»-ը կարող եք դիտել Նեթֆլիքսում: Այն մայիսից առաջին տեղում է եղել 71 երկրների թրենդներում: Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» տեսանյութում.
Ոչխարի միսը բարակ տաշեղների ձևով կտրատեք, վրան կարտոֆիլի օսլա, աղացած սև պղպեղ ու խնկածաղիկ լցրեք: Բուսական յուղի մի մասով տապակեք:
Արդյո՞ք այսօր մարդը խորհում է հավիտենական կյանքի մասին, պատրաստվո՞ւմ է երկնային բնակության համար, մտածո՞ւմ է, թե ինչպիսի ճամփորդություն է սպասվում իրեն, ինչ պատրաստություն պիտի տեսնի:
Հետազոտողները ստեղծել են քթի սփրեյ, որը կարող է դառնալ Ալցհեյմերի հիվանդության և այլ հնարավոր նեյրոդեգեներատիվ խանգարումների բուժման բեկումնային միջոց: Հետազոտության առաջատար հեղինակն է Տեխասի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Ռակեզ Քայեդը:
Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին Բրյուսելի որոշումը կանխատեսելիորեն քարոզչական և տեղեկատվական օպերացիաների թրենդային թեմա դարձավ Հայաստանում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս տարվա մայիսի 31-ին հրապարակել է տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուսակցության նվիրատուների ցանկում կան 80 հայտարարատու անձինք՝ պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամներ։ Այս մասին գրում է infocom.am-ը։
Արցախահայության վրա հարձակումից հետո Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել 90 ռազմագերիների, այդ թվում՝ բազմաթիվ հայ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը։
Եվրասիական տնտեսական միության արտաքին պարտքը 2024 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 55 մլրդ դոլարով կամ 9,4%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Վրաստանի աշխատաշուկայում առավել պահանջված են վաճառքի, կառավարման և ֆինանսների ոլորտների մասնագետները։ Այս մասին ասվում է Employment Tracker հետզոտության մեջ, որը պարբերաբար հրապարակում է վրացական PMCG ընկերությունը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը կոռուպցիոն գործով կալանավորվել է և տեղափոխվել «Բուտիրկա» քննչական մեկուսարան։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Այս մասին Լուրերին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԳԴ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը։
Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ձեր ջերմությունը, սրտացավությունը և ուշադրությունը ոչ միայն լիցքավորում են ինձ ու գոհացնում իմ ընտանիքին, այլև հույս և լավատեսություն են ներշնչում մեր ժողովրդի և Հայրենիքի ապագայի հանդեպ։
Եղանակը կարևոր դեր է խաղում միջազգային սպորտային մրցաշարերի ընթացքում՝ ազդելով միջոցառումների պլանավորման, մարզիկների կատարողականի և երկրպագուների անվտանգության վրա: Օդի ջերմաստիճանի, խոնավության, տեսանելիության և քամու ուժգնության, վտանգավոր եղանակային երևույթների ճշգրիտ կանխատեսումների ապահովումը կարևոր է հատկապես բացօթյա մրցումների համար: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
ՀՀ Ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժին է ստացվել 2024թ․ հուլիսի 26-ին Փոքր Վեդու «Զորթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից տրված հաղորդումը՝ նշված մանկապարտեզի ննջասենյակում, դաստիարակի կողմից մանկապարտեզի ավագ խմբի սաներից մեկին ծեծի ենթարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։