Երևանում հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Արևմուտքի այս գործողություններին աջակցել է Վաշինգտոնը, ասել Է ՌԴ նախագահը հավելելով, որ պատճառը Ռուսաստանի ռազմավարական պարտությանը հասնելու արևմտյան երկրների ցանկությունն է:
Մի քանի ուղղություններով Թուրքիան համագործակցում է Ուկրաինայի հետ, բայց միևնույն ժամանակ Ուկրաինան փորձում է հարվածել գազատար խողովակներին, որոնցով գազ է հասնում Թուրքիա։
ՌԴ նախագահը նաև կոշտ է պատասխանել ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու Ռուսաստանի ցանկության մասին հայտարարություններին:
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Երևանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Այն նվիրված է Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակներին:
Շտապ լայվ!! Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության!! Սուտ! Սուտ! Սուտ!
Վրաստանում կապույտ հազի դեպքերը կտրուկ աճում են, «Ալիք մեդիա»–ի փոխանցմամբ, Interpressnews լրատվականին ասել է Վրաստանի ազգային իմունիզացիայի տեխնիկական խորհրդատվական խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն:
Խառնուրդը լցրեք թխվածքաբլիթային հիմքի վրա, տորթը 1 ժամով տեղադրեք 175 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Հետո ջեռոցի դուռը բացեք, տորթն առանց տապակից հանելու թողեք 1 ժամ հովանա:
Որքան շատ են մարդիկ այսօր ձեռք բերում նյութական բարիքներ, այնքան ավելի շատ խնդիրներ են ձեռք բերում: Ո՛չ Աստծուն են երախտագիտություն հայտնում Նրա բարեշնորհության համար, ո՛չ էլ իրենց մերձավորների դժբախտությունն են տեսնում: Իսկ մերձավորների դժբախտությունը չտեսնելով՝ նրանց հանդեպ ողորմածություն չեն ցուցաբերում: Մարդիկ առանց նպատակի փող են ծախսում և չեն մտածում իրենց մերձավորի մասին, որ ուտելու ոչինչ չունի:
Մոդել Լորեն Պիշոտան, որը որպես օգնական աշխատել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մոտ, նրա դեմ դատական հայց է ներկայացրել սեռական ոտնձգությունների և աշխատանքից անօրինական հեռացման համար: Այս մասին հաղորդում է Page Six հրատարակությունը` վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Ֆերմենտացված կաթնամթերքը կալցիումի, սպիտակուցի, վիտամինների և պրոբիոտիկների աղբյուր է: Այս մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի բժշկության ֆակուլտետի դոցենտ, սննդաբան Անդրեյ Բոբրովսկին։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը և տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասնակցել են թուրքական «TÜRKSAT 6A» կապի արբանյակի ԱՄՆ ուղարկմանը։ Նշվում է, որ արբանյակը տիզերք կարձակվի հուլիսի 8-ին։
«Իրանական ճանապարհաշինական գլուխգործոցներից է «Թեհրան-հյուսիս»՝ Թեհրանից դեպի Կասպից ծով ձգվող մայրուղին իր բարձր լեռնային թունելների և կամուրջների բացառիկ շղթայով, որն անցնում է ավելի բարդ լեռնային տեղանքով, քան Հայաստանի Սյունիքի մարզն է։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է:
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ «գործակալների օրենքի» ընդունումից հետո Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը կվերանայվի։ Դեսպանը վստահ է, որ դա ԵՄ-ում դիտարկվելու է որպես տարբերակներից մեկը։
ԱՄՆ պաշտպանության նախարարության Defense Advanced Research Projects Agency (DARPA) հետազոտությունների վարչությունը պայմանագիր է կնքել Slingshot Aerospace-ի հետ, որի մասնագետները պնդում են, որ մշակել են արհեստական բանականության համակարգ, որը կարող է հայտնաբերել ռազմական արբանյակները Երկրի ուղեծրում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության տեղեկատվության և ԱԲ-ի հարցերով տնօրեն Դիլան Քեսլերիի հայտարարությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բայդենի հայտարարությունը:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս-2024» զեկույցը։
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է։
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:
Եթե իշխանություն ունենայինք, թուրքերին կասեին՝ մեր ներքին գործն է, ձեզ ի՞նչ, բայց չունենք. Սրբազան
Կարճ ասած՝ նման միջավայրում, նման աշխարհաքաղաքական «պատուհանների» համատեքստում նորմալ է լինել այնպես, ինչպես Ադրբեջանն է։ Նորմալ չէ լինել այնպես, ինչպես ՆՓ-ի Լենինյան Հայաստանն է։
Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու նպատակները։
Ռուսաստանի Դաշնության ռազմական տնտեսությունն աշխատում է նոր հակամարտության ուղղությամբ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
Արցախցիներին իրենք են տնավեր արել, էժան քայլ է. սրբազանը՝ արցախցիներին քաղաքապետարան կանչելու մասին
Այս տարվա փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը սխալմունք է: Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ ԱԺ նախագահն էր սխալվում. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հարսը ընդունել է մեղքը եւ իր փաստաբանի միջոցով խնդրել է դատախազությանը գործուն զղջման հիմքով կարճել հարուցված վարույթը:
Ինչպես Գնել Սանոսյանն ու եղբայրները հարստացան ու բիզնեսի տեր դարձան 2018-ից հետո
Վարդենիսի բնակավայրերում ամենուր կանգնեցնում են Բագրատ սրբազանի ավտոշարասյունը, ջերմ ընդունում նրան