«Ձեր շնորհիվ է, որ բանտախցիս պատուհանից դուրս նայելիս տեսնում եմ ոչ թե արեւը ծածկող ճաղավանդակը, այլ ճաղերի հետևում շողացող արևը. Ձեր` Արմեն»

Սիրելի ընկերներ,

Ծանոթ և անծանոթ մարդիկ,

Հայրենակիցներ,

Շնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար, որոնց մի մասը սպրդեց նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատերից ներս։

Ձեր ջերմությունը, սրտացավությունը և ուշադրությունը ոչ միայն լիցքավորում են ինձ ու գոհացնում իմ ընտանիքին, այլև հույս և լավատեսություն են ներշնչում մեր ժողովրդի և Հայրենիքի ապագայի հանդեպ։

Ձեր շնորհիվ է, որ բանտախցիս պատուհանից դուրս նայելիս տեսնում եմ ոչ թե արևը ծածկող ճաղավանդակը, այլ ճաղերի հետևում շողացող արևը։

Ձեր` Արմեն

«Նուբարաշեն» ՔԿՀ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031