Վրաստանում ամենապահանջված մասնագիտությունները

Վրաստանի աշխատաշուկայում առավել պահանջված են վաճառքի, կառավարման և ֆինանսների ոլորտների մասնագետները։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ ասվում է Employment Tracker հետզոտության մեջ, որը պարբերաբար հրապարակում է վրացական PMCG ընկերությունը։

Հետազոտությունը հիմնված է Վրաստանի աշխատանքի որոնման ամենահայտնի jobs.ge կայքի տվյալների վրա։

2024 թվականի առաջին կիսամյակում այնտեղ հրապարակվել է շուրջ 45 հազար թափուր աշխատատեղ, ինչը գրեթե 6 տոկոսով ավելի է, քան 2023 թվականի հունվար-հունիսին։

  • Թափուր աշխատատեղերի մինչև 20 տոկոսը բաժին է ընկնում առք ու վաճառքին՝ մոտ 10,9 հազար թափուր աշխատատեղ առաջին կիսամյակում։
  • 18 տոկոսը՝ կառավարման ոլորտին, վերոնշյալ ժամանակահատվածում հայտարարվել է 10 540 թափուր աշխատատեղ։
  • 14 տոկոսը՝ ֆինանսների և վիճակագրության ոլորտումն է, ավելի քան 8 հազար թափուր աշխատատեղ։
  • 14 տոկոսը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և ծրագրավորում ոլորտը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031