Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում. «Fitch»

«Fitch» վարկանիշային գործակալության կանխատեսումներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։

Ըստ գործակալության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը գնահատվում է որպես բարդ գործընթաց՝ հաշվի առնելով Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ (արտատարածքային միջանցքի և Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ)։

Սակայն «Fitch» գործակալությունը հակամարտության սրացում չի ակնկալում՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ադրբեջանական զորքերը դեռևս մնում են Հայաստանի տարածքի առանձին հատվածներում, և երկու երկրների ուժերի միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել:

«Fitch»-ն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ չնայած Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունների վատթարացմանը, տնտեսական կապերը մնում են շատ ամուր, իսկ Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից՝ շատ բարձր:

«Fitch»-ը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ ԵՄ-ի կողմից Հայաստանի նկատմամբ կրկնակի պատժամիջոցներ չի կանխատեսում և ակնկալում է, որ Հայաստանի ֆինանսական հատվածը կհետևի Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031