Բաքուն պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի պատճառով

Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժամանակ արած հայտարարության համար բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ): Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանական կողմին զայրացրել են հաղորդավարի՝ նավարկող թիմերի շքերթի ժամանակ ասած խոսքերը։

Հիշեցնենք, որ կադրերում հայ մարզիկների հայտնվելու ժամանակ հաղորդավարը հայտարարել էր. «Եվ, իհարկե, մեր հայ ընկերները․․․ Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է։ Անցյալ տարին հայ ժողովրդի համար սգո և Ադրբեջանի ձեռքերում հայտնված Լեռնային Ղարաբաղի անկման տարի դարձավ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031