Այս օրերին Բրազիլիայում ընթանում են դպրոցականների (Մ15) համաշխարհային խաղերը, որին մասնակցում են 40-ից ավելի երկրներից ժամանած մարզիկներ և պայքարում են մեդալների համար 18 մարզաձևում։
Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո պետական ինստիտուտների, տնտեսության, պետության համակարգային կառավարման տեսակետից ամբողջ ձեռք բերվածը հետևողականորեն քարուքանդ արվեց։ Այնպես չէ, որ թերություններ ու բացեր նախկինում չկային, քավ լիցի, բայց ժամանկի ընթացքում, ամեն դեպքում, որոշակի համակարգ ձևավորվել էր, իսկ քպականներն ամեն ինչ արեցին ու անում են եղածնէլ ավիրելու համար: Ա
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի տարեկան հայատարարագիրը «դասական ոստիկանի» հայտարարագիր է. նա ոչինչ չունի իր անունով:
Երեք օր առաջ իմ հայրական տուն է այցելում թաղային ոստիկանը։ Անհասկանալի կամ հիմա արդեն հասկանալի պատճառով հարցնում է գրանցված բնակիչների մասին, թե ովքեր են ՀՀ-ում, իսկ ովքեր՝ ոչ։ Հարցնում ու գրանցում է հեռախոսահամարները։ Այնուհետ հարցեր տալիս այն հարևանների մասին, ում դռները փակ են կամ տները՝ վարձակալությամբ.
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակից 14 ուժերն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց հայտարարագրերը։
«Սիմֆոնիկ Հայկո». այս խորագիրն ուներ օգոստոսի 25-ին ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի 50-ամյա հոբելյանին նվիրված համերգային հագեցած ծրագիրը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 20-ն աշխարհում ավելի քան 1,47 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է 2059 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը։
Կատարվում է նախաքննություն։
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է պարզորոշ տվյալներ հրապարակել օվկիանոսում ջրի վիճակի մասին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ մասնիկներից մաքրված հեղուկի բացթողումից հետո։
Վարդանյան եղբայրների կրկեսային մեծ շոու-ծրագիրը՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 2-ին և 3-ին Երևանում հանդես կգան ուժային ակրոբատներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները, որոնք առավել հայտնի դարձան 2017 թվականին Ռուսաստանում կայացած «Минута славы» նախագծում հաղթելուց հետո։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայանալուց զատ՝ եղբայրները որոշել են հատուկ նախագիծ պատրաստել հայաստանյան ցուցադրությունների համար։
Հունաստանում մոլեգնող անտառային հրդեհների ընթացքում հրկիզումների համար 79 մարդ է ձերբակալվել։ Երկրի քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը հայտարարել է, որ հրկիզողները նաև մի քանի փորձ են արել նոր հրդեհներ սկսել Պարնիտա լեռան վրա՝ Աթենքից հյուսիս-արևմուտք։
Կատարվում է նախաքննություն:
Ծաղկակաղամբը կտրատել, դասավորել տապակի վրա, համեմել աղով, պղպեղներով և սխտորի փոշիով, ցողել ձեթ, ծածկել փայլաթիթեղով, եփել ջեռոցում 260°-ում 5 րոպե, ապա հեռացնել փայլաթիթեղը, եփել ևս 10 րոպե, շրջել կտորները, եփել ևս 6֊8 րոպե։ Մատուցել մաղադանոսով և ձեր նախընտրած սոուսներով։
«Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ ինքն արտաքին լսողությունից և տեսողությունից բացի ունի նաև ներքին լսողություն և տեսողություն»,- ասել է սբ. Մակար Մեծը:
Շվեյցարիայում 76 տարեկան հասակում մահացել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կրտսեր որդին՝ Կլոդ Ռուիս Պիկասոն։ Վերջինիս փաստաբան Ժան-Ժակ Նոյերը չի հայտնել մահվան պատճառը։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Կլոդ Ռուիս Պիկասոն Պիկասոյի և ֆրանսիացի նկարչուհի Ֆրանսուազա Ժիլոյի որդին է։
Սուրեյի համալսարանի հոգեբանները պարզել են, որ ընտանիքի անդամներն ու ընկերները հաճախ գիտակցաբար կամ անգիտակցաբար խանգարում են սիրելիին նիհարել: Հետազոտության անսպասելի արդյունքները հրապարակված են Current Obesity Reports ամսագրում։
Հայրենասիրության հակառակը անհայրենիքությունը չէ, ինչպես ներկայացվում է սովորաբար։ Հայրենասիրությունը՝ երևույթի ոչ թե պաթոսիկ ու կենացային, այլ բովանդակային իմաստով, ենթադրում է գործողություն, նվիրում, ջանք, ներդրում, անհրաժեշտության դեպքում՝ զոհողություն։ Այսինքն՝ հայրենասիրությունը անհատի կամ անհատների խմբի/խմբերի կողմից պարտադիր ակտիվություն ենթադրող ապրում է, եթե խոսքը, կրկին, իրական և ոչ թե՝ ցուցադրական հայրենասիրության մասին է։ Մինչդեռ անհայրենիքությունը, որն ընդհանուր առմամբ ոչ այնքան դրական հատկանիշ է, այնուամենայնիվ, ավելի շատ պասիվ, ապատիկ հոգեվիճակ է, որևէ տարածության ու հանրույթի հետ չնույնականացվելու զգացում կամ հրաժարում սեփական պատկանելությունից։
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության (Gelecek Parti) հիմնադիր-առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն Twitter-ում տարածած հայտարարության մեջ քննադատել է երկրի իշխանություններին:
440 մարդ 2023 թ. առաջին կիսամյակում դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Յուրաքանչյուր բնակարան ունի «կեղտոտ տարածքներ», որոնք կարող են վտանգավոր բակտերիաների ու հիվանդությունների աղբյուր դառնալ, ասել է մաշկավեներոլոգ Սվետլանա Յակովլևան։ «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում նա թվարկել է բնակարանի առողջությանը սպառնացող անկյունները:
Ֆինլանդիայի կառավարությունը պատրաստվում է Ուկրաինային ուղարկել ռազմական օգնության 18-րդ փաթեթը: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:
Միացյալ Նահանգները հոկտեմբերին կսկսի ուկրաինացի զինծառայողներին վերապատրաստել F-16 կործանիչների կառավարման համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին առաջարկել է համատեղ ջանքեր գործադրել՝ կարգավորելու երկու պետությունների սահմանին վերաբերող հարցերը։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։
«Նոա»-ն պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: