Արման Աբովյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են Լաչինի անցակետում ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացնում Արցախի զինանշանը:
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին տարիներին տարբեր շրջանակների կողմից՝ կլինի թե իշխանական, թե ընդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական և հասարակական միվորումների, ազգային և հանրային շարժումների և նրանց ղեկավար մարմիների ու առաջնորդների կողմից անընդհատ թմբկահարվում է, որ իրենց պայքարը ազգային-ազատագրական է:
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օգոստոսի 19-31-ն անցկացվող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Երևան-Կապան այսօր նախատեսված չվերթը հետաձգվել է։ Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասացին «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայի հրավերով ԱՄՆ ներկայացուցիչների անդամներ Ջո Վիլսոնը, Դեն Փիլիփսը և Վիկտորիա Սփարթսը մեկնել են Թուրքիա։
Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Երևանում տնտեսական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Անժամանակ կյանքից հեռացել է Աղավնոյում իր տունը թշնամուն չհանձնած Արման Հայրապետյանը։ Այս մասին հայտնում է ԼԱՍՏ լրատվականը։
Օգոստոսի 25-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Շիրակի ողբերգական ավտովթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին դատախազությունից:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել է Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և ԵԱՀԿ գործող նախագահին զեկույց ներկայացնելու համար։
Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում (ադրբեջ․՝ Քելբաջար) մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վթարը տեղի է ունեցել Օմարի լեռնանցքում՝ Գյոյգոլ-Տողանալի-Քարվաճառ ճանապարհին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի օգոստոսի 7-ի, օգոստոսի 11-ի, օգոստոսի 14-ի, օգոստոսի 16-ի, օգոստոսի 21-ի, օգոստոսի 22-ի, օգոստոսի 23-ի և օգոստոսի 24-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ գիշերը Օդեսայի մարզում խոցվել է ռուսական 4 հրթիռ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը չի բացահայտել ոչ Երևանից ստացած առաջարկների բովանդակությունը, ոչ էլ դրանց վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը, փոխարենը շեշտել է՝ Փաշինյանը հինգշաբթի օրն այդ մասին հայտարարել է առաջարկները փոխանցելուց բառացիորեն 40 րոպե անց։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով օգոստոսի 22-ից Հայաստանում է՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու։
Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանն օգոստոսի 25-ին փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, այնուհետև վերաբացվել է։ Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ այս գիշեր Ղրիմի ուղղությամբ արձակվել է 40-ից ավելի անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունում նշել են, որ ուկրաինական ԱԹՍ-ները չեն հասել թիրախին։
Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից։
Ադրբեջանական caliber.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին՝ կալանավորման պայմաններում նրա հանդեպ վերաբերմունքի, բուժման հասանելիության և այլ կարևոր հարցերի մասին տեղեկություններ ստանալու համար։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ֆրանսիայի իշխանությունները երկրի մայրցամաքային մասի 96 դեպարտամենտների մեծ մասում կլիմայական սպառնալիքի բարձր մակարդակ են հայտարարել շոգի և ամպրոպների պատճառով: France Info պարբերականի փոխանցմամբ՝ բարձր ջերմաստիճանն իշխանություններին ստիպել է կլիմայական սպառնալիքի կարմիր՝ առավելագույն մակարդակ հայտարարել 17 դեպարտամենտներում, ևս 39-ում՝ նարնջագույն (նախավերջին):
Մոսկվայի դատարանը տուգանել է TikTok-ին 2 միլիոն ռուբլով՝ ոչ ավանդական սեռական հարաբերություններ ցուցադրող չորս տեսանյութ հրապարակելու համար։ Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
F.A.C.C.T.-ի (ֆիշինգից պաշտպանության ընկերություն)մասնագետները հայտնաբերել են մոտ երկու հազար ֆիշինգային կայք, որոնք նախատեսված են Telegram-ում և WhatsApp-ում հաշիվներ գողանալու համար. նրանք նկատել են, որ կիբեռհանցագործների ամենաակտիվ շրջանն ամառն է, ասված է ընկերության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Գազարն ու սոխը ձեթով տապակել, ¼ մասն առանձնացնել։ Մնացածը խառնել եփած բրնձի հետ։ Կաղամբը թեթև խաշել։ Փաթաթել տոլման, դասավորել կաթսայի մեջ, վրան լցնել առանձնացրած գազարով սոխառածը։ Ըստ նախասիրության՝ ավելացնել տոմատ կամ լոլիկիկի և պղպեղի սոուս։
Գայթակղություն բառը, ըստ Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարան»-ի, նշանակում է այն ամենը, որ չար օրինակ է ծառայում, մարդուն շեղում է ուղիղ ճանապարհից, սխալեցնում, միտքը պղտորում, մոլորեցնում:
Ներկայումս Թուրքիայի Վան և Բիթլիս նահանգների միջև գտնվող Վանա լճի չորս կղզիներից մեկի՝ Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 84-րդն է Թուրքիայի տարածքում գտնվող մշակութային կոթողների թվում, որոնք գրանցված են «UNESCO»-ի համաշխարահային մշակութային ժառանգության ցուցակում:
Ըստ Կրուգլովայի՝ գայթակղիչներից մեկը սուրճի ըմպելիքներում հակաօքսիդանտների պարունակությունն է՝ կաթի ավելացումով։ Սուրճն ինքնին հարուստ է այս նյութերով, սակայն կաթն իբր նվազագույնի է հասցնում դրանց ազդեցությունը։
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այսօր էլ՝ կալանավայրից շարունակում է այդ գործն ու գործառույթը, բայց հասկանալի պատճառներով՝ մի քանի անգամ պակաս հաճախականությամբ և ինտենսիվությամբ։