Բաժիններ՝

Փարիզ-2024. Մարմնամարզիկները սկսում են պայքարը եզրափակիչներում

Հայաստանի օլիմպիական հավաքականի երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, կսկսեն պայքարը մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչներում:

Փարիզի «Bercy Arena»-ում կայանալիք եզրափակիչներում առաջին պայքարի մեջ են մտնելու օղակների վարժության մասնակիցները` այդ թվում և Վահագն Դավթյանը: Մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

Ավելի ուշ` Երևանի ժամանակով 18:24-ին, նորից օլիմպիական մեդալների համար պայքարի դուրս կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել էր 15 մասնակցով: Մինչ այս Հայաստանի ընտրանու կազմում հանդես են եկել մի քանի մարզիկներ: Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը չեն հաղթահարել որակավորման փուլը: Մեկ հաղթանակից հետո` ¼ եզրափակիչում պարտություն է կրել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս