
Հնդկաստանը կարող է լուծումներ առաջարկել համաշխարհային պարենային անվտանգության համար. Մոդի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Նյու Դելիում անցկացվող գյուղոլորտի տնտեսագետների միջազգային համաժողովի ժամանակ իր բացման խոսքում ասել է, որ Հնդկաստանը փոխակերպվել է մի երկրից, որի պարենային անվտանգությունը համաշխարհային մտահոգության առարկա էր, մի երկրի, որը կարող է լուծումներ առաջարկել այն ապահովելու համար:
Նա հիշեցրել է, որ Հնդկաստանը վերջին անգամ 65 տարի առաջ էր ընդունել գյուղոլորտի տնտեսագետների միջազգային համաժողովը։ Մոդիի խոսքով՝ այն ժամանակ հանրապետությունը նորանկախ երկիր էր՝ պարենի և գյուղատնտեսության ոլորտում ծանր իրավիճակով։
«Այսօր Հնդկաստանը պարենային ավելցուկային երկիր է, կաթի, ընդեղենի և համեմունքների ամենամեծ արտադրողը և հացահատիկի, մրգերի, բանջարեղենի, բամբակի, շաքարի, թեյի երկրորդ արտադրողը: Այսօր Հնդկաստանը, մի երկրից, որի պարենային անվտանգությունը համաշխարհային մտահոգության առարկա է դարձել, դարձել է մի երկիր, որն առաջարկում է լուծումներ՝ ապահովելու համաշխարհային պարենային անվտանգությունը»,- ասել է Մոդին:
Մոդին հայտնել է, որ Հնդկաստանում կա 120 միլիոն ֆերմեր, 30 միլիոն ձկնորս և 80 միլիոն անասնաբույծ։