Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում փետրվարի 22-24-ը, 26-ին՝ առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, իսկ փետրվարի 25-ին՝ առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-23-ին ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 5-7, մնացած շրջաններում 2-3 աստիճանով:
Երևանում փետրվարի 22-24-ը, 26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա կարևատև անձրևի հավանականություն, իսկ փետրվարի 25-ին՝ առանց տեղումների եղանակ: