Բաժիններ՝

Թուրքիայում PKK-ն երեք թուրք զինվոր է սպանել

Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք և Դիարբեքիր նահանգներում զինված ուժերի՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունները նոր զոհերի պատճառ են դարձել: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Շըրնաքի Իդիլ նահանգում, որտեղ փողոց դուրս գալու արգելք է հայտարարված, քուրդ զինյալների հարձակման հետևանքով մեկ զինվոր ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Այստեղ բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը և զինվորը մահացել է:

Իսկ Դիարբեքիրի Սուր գավառում, որտեղ փողոց դուրս գալու արգելքը գործում է դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 2-ից, PKK-ի գործողությունների հետևանքով ծանր վիրավորվել են երեք զինվոր: Նրանցից երկուսը հիվանդանոցում մահացել են, մյուսի բուժումը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29