
Սիրիայում պայթյունները 140 մարդու կյանք են խլել

Ճշտված տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում պայթյունների հետևանքով սպանվել է ավելի քան 140 մարդ, հայտնում է BBC-ն: Վիրավորների հստակ թիվ դեռ չի նշվում, սակայն տուժածների թիվը կարող է հարյուրների հասնել:
Սիրիայի պետական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նվազագույնը 4 պայթյուն է որոտացել Դամասկոսի հարավում՝ Սաիդ Զեյնաբ շրջանում: Դրանք խլել են 83 մարդու կյանք:
Ավելի վաղ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել էր, որ նվազագույնը 57 մարդ է սպանվել Հոմսում 2 մեքենայի պայթյունի հետևանքով:
Ահաբեկչությունների պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը: Պայթյունները տեղի են ունեցել այն շրջաններում, որտեղ ապրում են իսլամական կրոնական հոսանքների ներկայացուցիչներ, որոնց դեմ է հանդես գալիս սուննի ԴԱԻՇ խմբավորումը:
Սաիդ Զեյնաբ շրջանում է տեղակայված ամենակարևոր ու հարգված շիական սրբավայրերից մեկը՝ թանգարան, որտեղ թաղված է Մուհամմեդ մարգարեի թոռնուհին:
Մոնիթորինգային խմբերի տեղեկություններով՝ զոհերի թիվը կարող է ավելանալ: