Բաժիններ՝

Ինչո՞ւ է եկեղեցական երգեցողությունը թախծոտ

– Աստվածաշնչում ասվում է. «Միշտ ուրա՛խ եղեք» (Ա Թես. 5: 16): Եվ աղանդավորների երգերը միշտ ուրախ են, մինչդեռ եկեղեցական երգեցողությունը թախծոտ են և տխրություն են առաջացնում: Ինչո՞ւ:

– Սկզբից պարզենք, ինչի՞ համար պետք է ուրախանալ (առանց պատճառի ուրախանում են միայն անմիտները): Շատ աղանդավորներ ասում են, որ պետք է երջանիկ լինել, որովհետև Քրիստոս մեզ համար խաչվեց: Դրա համար նրանց երգերն ուրախ են: Բայց ուրախությունը չէ, որ պետք է բնորոշի հոգևոր երգը: Ապաշխարության աղոթքներն ու սաղմոսները, որոնք երգվում են եկեղեցում, ուրախ լինել չեն կարող. ապաշխարությունը մեղքերի համար մշտական զղջում է, լաց կորսված մաքրության, Աստծուց հեռացած լինելու համար: Եվ մեր եկեղեցու շարականները, գանձերը միշտ չէ, որ ուրախ են, սակայն ուրախարար են իրենց ազդեցությամբ, քանզի ապաշխարության արտասուքները լվանում են մեղքերը և հաշտեցնում Աստծու հետ:
Ինքը՝ առաքյալը, որ գրել է այս խոսքերը, շատ անգամ մատնանշում է, որ այդ ուրախությունը մշտական ուրախություն պետք է լինի մտերիմների համար (տես՝ Ա Թես. 3: 9; Բ Կորնթ. 13: 9; և այլն):

Այսինքն՝ ուրախությունը պետք է բխի սիրուց: Իսկ սերը «…անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա» (Ա Կորնթ. 13: 4-6): Սերը պատվիրաններից ամենակարևորն է, որովհետև երբ մարդը սիրում է, նշանակում է՝ ամեն ինչ ունի: Իսկ երբ մարդն ամեն ինչ ունի, բայց սեր չունի, ուրեմն ոչինչ չունի: Երբ մարդ սիրում է մեկին, նրան չի նախանձի, չի բարկանա նրա վրա, նրա ունեցվածքը չի ցանկանա, բայց միայն ուրախանալու է ուրիշների բարօրության և իր հոգու խաղաղության համար:

Օրհնությամբ՝ Տ. Թովմա քահանա Անդրեասյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս