Բաժիններ՝

Հռոմի պապը կոչ է արել չեղյալ հայտարարել մահապատիժն ամբողջ աշխարհում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աշխարհի բոլոր ղեկավարներին ցուցաբերել խիզախություն ու այս տարի ոչ մի մահապատիժ չիրականացնել, հայտնում է BBC-ն:

Ելույթ ունենալով Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ Հռոմի պապն ասել է, թե «մի´ սպանիր» պատվիրանը վերաբերում է բոլորին՝ ինչպես մեղավորներին, այնպես էլ անմեղներին:

«Անգամ հանցագործներն ունեն կյանքի իրավունք, որը նրանց շնորհված է Աստծո կողմից»,- հայտարարել է Ֆրանցիսկոսը:

Նա նաև կոչ է արել ոչ միայն չեղյալ հայտարարել մահապատիժը, այլև բարելավել բանտարկյալների կենսապայմանները բանտերում:

Հռոմի պապ ընտրվելուց ի վեր Ֆրանցիսկոսը մեկ անգամ չէ, որ հետաքրքրություն է ցուցաբերել բանտարկյալների ճակատագրի նկատմամբ, նա պարբերաբար այցելում է բանտեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս