
««Տոտենհեմի» հետ խաղերը փորձություն են ամենաբարձր մակարդակում». Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է «Տոտենհեմի» հետ խաղի սպասումներով:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք խաղին և գիտենք, որ դա կլինի փորձություն` ամենաբարձր մակարդակում: Կլինի 2 խաղ՝ մակարդակներով իրար մոտ թիմերի միջև: Ինչ-որ այլ բան կզարմացնի ինձ: Հետաքրքիր կլինի տեսնել թիմերի ոճերը:
Մենք տպավորված ենք «Տոտենհեմով»: Պոչետինոն ստեղծել է ագրեսիվ թիմ, որը շատ լավ պաշտպանվում է և պայքարում է գնդակի համար առջևում: Նրանք իրենց լիգայում ամենաշատ գոլերն են խփել` կատարելով ամենաքիչ հարվածները:
Մենք սպասում ենք արագ, ինտենսիվ խաղ մի օպոնենտի հետ, ով կարող է խաղալ մեր արագություններով»,- ասել է Տուխելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը