
«Ես պատրաստ եմ աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում», ինձ շատ է դուր գալիս Անգլիայի առաջնությունը». Ջենարո Գատուզո

«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն, ով գլխավորում է «Պիզան», խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու իր ցանկության մասին:
«Աշխատանք «Մանչեսթեր Յունայթեդո՞ւմ»: Կհամաձայնեմ նման առաջարկությանը թեկուզ հենց վաղը: Սըր Ալեքս Ֆերգյուսոնը միշտ հարգանքով է վերաբերվել ինձ, իսկ Անգլիայի առօաջնությունն ինձ շատ է դուր գալիս: Գտնում եմ, որ դա լավագույն Լիգան է աշխարհում:
Իտալիայում հիմնական շեշտը դրվում է տակտիկական պահերի վրա, իսկ Անգլիայում ավելի շատ ուշադրություն է դարձվում ֆիզիկական ուժի վրա. այստեղ իսկական ատլետներ են խաղում: Ինձ դուր է գալիս նաև դիտել Չեմպիոնշիփը: Այստեղ զգացվում է անգլիացիների սերը ֆուտբոլի նկատմամբ, նրանք բառացիորեն շնչում են դրանով»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը