Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ աչքի ցանցաթաղանթ և ոսպնյակ են ստացել ցողունային բջիջներից

Օսակայի համալսարանի ճապոնացի գիտնականներն առաջին անգամ կարողացել են աչքի հանգուցային տարրեր՝ ներառյալ ցանցաթաղանթ եւ ոսպնյակ, բուծել մակածված ցողունային բջիջներից (iPS-բջիջներից): Այս մասին տեղեկացնում է բրիտանական Nature հանդեսը:

Հետազոտողների խմբին (պրոֆեսոր Կոձի Նիսիդայի ղեկավարությամբ) նաեւ հաջողվել է Էպիթելային բջիջներ պատվաստել ճագարի աչքի եղջերաթաղանթին, ինչն, ինչպես նշվում է, մարդու աչքի հիվանդությունների բուժման զարգացման հեռանկարներ է բացում: Ինչպես կարծում են փորձագետները, այս մեթոդի կիրառմամբ իր իսկ հիվանդի բջիջներից բուծված բջիջները կարող են հեռանկարում պատվաստվել առանց հյուսվածքների օտարման վտանգի:

Դրա հետ մեկտեղ, տեխնոլոգիան դեռեւս երկարատեւ գիտափորձեր պետք է անցնի, նախքան այն կարելի կլինի փորձարկել մարդու վրա: Եվ նույնիսկ այն դեպքում, եթե այն հաջողությամբ կիրառվի, նման բուժման արժեքը կարող է հասնել տասնյակ հազար կամ մի քանի հարյուր հազար դոլարի, նշում է հրատարակությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031