Բաժիններ՝

«Բոլորս սրտատրոփ ենք սպասում ֆիլմի պրեմիերային, որ նաև տեսնենք ՝ մեր դպրոցի հատվածն ինչպես է ստացվել». Ելենա Բորիսենկոն՝ հայ-ամերիկյան նոր ֆիլմի մասին

Առաջիկայում սպասվում է նոր գեղարվեստական՝ «Անցում» («Переход») ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է սառը պատերազմի ավարտին: Ֆիլմը նկարահանվել է երկու տարվա ընթացքում՝ ԱՄՆ-ում և Հայաստանում, իսկ ստեղծագործական խմբի անդամները տարբեր երկրներից են՝ ԱՄՆ, Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Վրաստան և Կանադա: Ֆիլմի ամերիկյան հատվածում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Մարինա Սիրտիսը («Աստղային պատերազմներ», «Կրքի անատոմիա»), Ռուդոլֆ Մարտիրնը («Դեկստեր», «Բաֆֆի»), Տերրի Ռիվսը («Չիկագոն կրակներում», «Կրքի անատոմիա»), Ալեքս Վիդովը («Լրտեսուհին», «Նախագահի ինքնաթիռը»), Իլյա Վոլոխը («Солист»), Քեթլին Քաթին («Աստղային պատերազմներ»), Իսիդորա Գորեշտերը («Անամոթը»), իսկ հայաստանյան մասում՝ Վիգեն Ստեփանյանը, Լիլի Վարդանյանը, Ելենա Բորիսենկոն, Կարեն Քոչարյանը, Մեսրոպ Ծաղիկյանը, Սամվել Թադևոսյանը և ուրիշներ:

Borisenko-film (6)

Ֆիլմի հայաստանյան հատվածում իր մասնակցությունն ունեցած դերասանուհի Ելենա Բորիսենկոն 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ի սկզբանե ֆիլմում նկարահանվելու առաջարկ չի ստացել, պարզապես պետք է օգտակար լիներ ռեժիսորին որոշ հարցերում.

Borisenko-film (8) Borisenko-film (1) Borisenko-film (3)

Կարդացեք նաև

«Ֆիլմի ռեժիսոր Արթուր Խաչիկյանը քրոջս ամուսնու ընկերն էր: Քանի որ նախատեսված էին նաև հայաստանյան նկարահանումներ, ու դաշտն էլ ինձ ծանոթ է, քրոջս ամուսինը մեզ ծանոթացրեց, որպեսզի օգտակար լինեմ նրան: Նա ինձ դերասանների լուսանկարներ ուղարկեց, որպեսզի ասեմ՝ այստեղ կա՞ն այնպիսի դերասաններ, որ լուսանկարներում պատկերված դերասանների երիտասարդության տարիները խաղան: Գլխավոր հերոսի մորը մարմնավորող դերասանուհին նման էր իմ մանկության ընկերուհուն՝ Լիլի Վարդանյանին: Իսկ ֆիլմում բարձրացվում է ԱՄՆ գաղթած մարդկանց խնդիրը, և Լիլին ոչ միայն նման էր այդ հերոսուհուն, շնորհքով դերասանուհի էր, այլև այդ խնդիրը վերապրած էր:

Բացի այդ՝ պարզվեց, որ ֆիլմի հայաստանյան մասը մեր դպրոցի մասին է նաև, որտեղ սովորել ենք ես ու ընկերուհիս: Չեխովի անվան դպրոցի մասին է խոսքը: Այս ամենն ինձ համար շատ կարևոր էր, ու ես ուրախացա, որ հենց իմ ընկերուհին ընտրվեց այդ դերի համար: Ի սկզբանե ֆիլմում նկարահանվելու առաջարկ չեմ ստացել, բայց նկարահանվեցի՝ մարմնավորելով մեր դպրոցի ռուսերենի ուսուցչուհուն, որին շատ էի սիրում: Ճիշտ է, փոքրիկ էպիզոդ էի խաղում, բայց ինձ համար դա այնքան ոգևորող էր, հուզիչ, և այնքան խորն էր»:

Borisenko-film (2)

Borisenko-film (4)

Դերասանուհին պատմում է, որ դպրոցի հետ կապված շատ լավ հուշեր կան. «Նույնիսկ ավարտելուց հետո էլ պատերի վրա դեռ մնում էին մեր գրառումները՝ «Мафия бессмертна», «Լենա, Լիլյա, Աննա» և այլն: Մեր դպրոցի տնօրենը Մերի Արշավիրովնան էր, որին ֆիլմում մարմնավորում է մեր ուսմասվարի աղջիկը՝ Լիլիթ Կարապետյանը, որը մասնագիտությամբ դերասանուհի չէ: Մեր տնօրենը մի կին էր, որը երբ միջանցքով անցնում էր, բոլորը զգաստանում էին, անցք էին գտնում, որ թաքնվեն: Հետո, երբ մեծանում ես, հասկանում ես, թե ինչ մեծություն էր: Ֆիլմում փոքրիկ էպիզոդ են խաղում նաև քույրս (որն էլի դերասանուհի չէ)՝ Սյուզի Հերունցյանը, և իր տղան: Տղան մարմնավորում է հերոսի մանկության ընկերոջը, իսկ քույրս՝ նրա մորը: Դրա համար բոլորս սրտատրոփ ենք սպասում ֆիլմի պրեմիերային, որ նաև տեսնենք՝ մեր դպրոցի հատվածն ինչպես է ստացվել»:

Borisenko-film (9)

Borisenko-film (5) Borisenko-film (7)

Հետաքրքրվեցինք, թե ինչու է հենց այդ դպրոցն ընտրվել ֆիլմի համար. «Որովհետև Արթուրն էլ էր այդտեղ սովորել: Նույնիսկ նկարահանող խմբի մեջ կային մարդիկ, որոնք մեր դպրոցն էին ավարտել: Ես շատ լավ դպրոցում եմ սովորել ու իսկապես ցավում եմ, որ այսօր իմ դպրոցից ոչինչ չի մնացել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս