Բաժիններ՝

«Ինչպե՞ս կասեցնել Մեսսիին. մնում է միայն աղոթել».Կելինի

«Յուվենթուսի» պաշտպան Ջորջո Կելինին խոսել է ժամանակակից ֆուտբոլի խնդիրների մասին: Կելինին անդրադարձել է նաև այն հարցին, որ պաշտպանները չեն գնահատվում, չնայած ահռելի աշխատանք են կատարում:

Կելինին նշել է, որ փոփոխվել է խաղադաշտում պաշտպանի դերը: Պետք է այնպես անել, որ պաշտպաններին վստահված լինի միայն իրենց խնդիրը, այլ ոչ յուրաքանչյուր ամպլուա խաղադաշտում:

Կելինին խոսել է նաև հավերժական թվացող Մեսսի-Ռոնալդու հակամարտության մասին:

«Ինչպե՞ս կասեցնել Ռոնալդուին: Նրան պետք է շրջապատել բոլոր կողմերից, ապահովագրել աջ ոտքը, որպեսզի նա հարված չկատարի: Ինչպե՞ս կասեցնել Մեսսիին. մնում է միայն աղոթել»,- նշել է Կելինին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031