Դեմքի լվացում մեղրով
                                    Եթե ցանկանում եք առողջ, գեղեցիկ և թարմ մաշկ ունենալ, չափազանց կարևոր է դեմքը կանոնավոր կերպով լվանալը: Դեմքը մաքրող որոշ միջոցներ վնասում են մաշկը: Իսկ մյուս՝ քիմիական նյութեր պարունակող միջոցները ոչ միայն՝ արդյունավետ չեն, այլև՝ շատ հաճախ վնասում են:
Այդ իսկ պատճառով myhealthyadvices կայքը ներկայացնում է բնական միջոց, որը ոչ միայն մաքրում է մաշկը, այլև սնուցում է այն մի շարք վիտամիններով:
Դեմքը մեղրով մաքրելու առավելությունները
- Մեղրը զգուշորեն հանում է մաշկի կեղտը և պաշտպանում մաշկը:
 - Մեղրը պարունակում է հակաբակտերիալ և պրոբիոտիկ տարրեր, որոնք նվազեցնում են բշտիկներն ու կանխարգելում ակնեի գոյացումը:
 - Մեղրը հրաշալի կերպով պայքարում է էկզեմայի դեմ:
 - Այն լավ է մաշկի բոլոր տեսակների համար: Կարգավորում է մաշկի յուղոտությունն ու խոնավեցնում է այն:
 - Բացի այդ, մեղրն ավելի մատչելի է, քան խանութներում վաճառվող միջոցները:
 
Ինչպե՞ս մաքրել դեմքը մեղրով
Կարող եք մաքրել դեմքն առավոտյան և երեկոյան, եթե շպար չունեք, քանի որ այս միջոցը շպարը չի մաքրում:
Նախ կես թ/գ մեղրը քսեք մատների ծայրերին: Տաքացրեք մատներով, անհրաժեշտ է ջրիկ զանգված ստանալ, կարող եք մի քանի կաթիլ ջուր ավելացնել, ապա քսեք դեմքին: Այնուհետև դեմքը լվացեք գոլ ջրով և չորացրեք:
Եթե ժամանակ ունեք՝ մեղրի հաստ շերտը թողեք դեմքին առնվազն 10 րոպե, ապա լվացեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    