«Բորուսիա»-«Տոտենհեմ». Հյուրերը խաղին մոտենում են կորուստներով
                                    Այսօր երեկոյան տեղի կունենան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերը: Դորտմունդի «Բորուսիան» կխաղա Լոնդոնի «Տոտենհեմի» հետ: Լոնդոնցիները խաղից առաջ ունեն լուրջ կորուստներ:
Դելե Ալին որակազրկված է և չի մասնակցի հանդիպմանը: Հայտացուցակում առողջական խնդիրների պատճառով չեն ընդգրկվել Էրիկ Դայերն ու Դենի Ռոուզը:
Կլինտոն Նջիեն ու Յան Վորտոնգենը վնասվածքներ ունեն և նույնպես չեն մասնակցի հանդիպմանը:
Սիրարփի Աղաբաբյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    