Սոցցանցերին հուզել է սելֆի անող պանդան
Համացանցում լայն տարածում է ստանում պանդայի ձագի հետ կապված տեսանյութը, որը սելֆի է անում իր վերակացուի հետ: Կենդանին ապրում է Դուցզյանյանում (Չինաստանի հարավ-արեւմուտք) պանդաների պաշտպանության եւ ուսումնասիրության հատուկ կենտրոնում, ուստի շատ ժամանակ է անցկացնում իր «հոգեհոր» հետ:
Տեսանյութում տղամարդը եւ պանդան գրկախառնվում են, խաղում եւ համատեղ լուսանկարներ անում շարժական հեռախոսի խցիկով:



