Բաժիններ՝

Ավտովթար Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին. մեքենան սահել է ձորը

Ապրիլի 4-ին, ժամը 06.01-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ արջի արձանի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 21-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի 34 AV 689 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և սահել է ձորը (մոտ 3 մ). տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930