Բաժիններ՝

Օրական 1 սմ կկորցնեք որովայնի հատվածից

Գարունը տարվա այն եղանակն է, երբ բոլոր կանայք ցանկանում են նիհարել: takprosto կայքն առաջարկում է մի հրաշալի ըմպելիք, որը կօգնի ազատվել որովայնի ճարպերից: Այս հյութի միջոցով ամեն օր 1 սմ կկորցնեք որովայնի հատվածից:

Այս արդյունավետ հյութը պատրաստելու համար պետք է բաղադրիչները լավ խառնել և խմել:

Բաղադրություն

  • 1 թ/գ մեղր
  • 200 մլ թարմ քամած գրեյպֆրուտի հյութ
  • 2 թ/գ խնձորի քացախ

Ինչպես արդեն ասացինք՝ բոլոր բաղադրիչները լավ խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանաք: Օրական երկու անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, խմեք այս հյութից 100 մլ չափով: Մեկ շաբաթ շարունակ կատարեք այս պրոցեդուրան, ապա 7 օր դադար տվեք:

Ցուցո՛ւմ. Այս հյութը հակացուցված է բոլոր նրանց, ովքեր տառապում են ստամոքսաղիքային տրակտի, ինչպես նաև՝ լյարդի խնդիրներից:

Հյութի բաղադրության մեջ մտնող ակտիվ բաղադրիչներն ակտիվորեն մասնակցում են ճարպերն այրելու գործընթացին, բացի այդ, օրգանիզմը սնուցում են վիտամիններով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս