Բաժիններ՝

Իվետա Մուկուչյանը չեղյալ է համարել Մոսկվայում եվրատեսիլյան մամուլի ասուլիսը և հարցազրույցները

«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած մարտերի ու դրանց հետևանքում գրանցված զոհերի պատճառով Մոսկվայում չեղյալ է համարել եվրատեսիլյան մամուլի ասուլիսը, բոլոր հարցազրույցները և ժամանցային հանդիպումները: Աս մասի ն Իվետա Մուկուչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Միշտ փորձել եմ ինձ համոզել, որ խաղաղությունը բացարձակ ու անխախտ արժեք է բոլորի համար: Բայց պատմական հիշողությունը, ներկայի պատկերը բոլորովին այլ բան են հուշում… Ցնցված եմ եւ դատապարտում եմ հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր խախտում: Աղոթում եմ խաղաղության շուտափույթ վերականգման համար… Ամուր եղեք, իմ եղբայր զինվորներ:

Այժմ Մոսկվայում եմ եւ չեղյալ եմ համարել եվրատեսիլյան մամուլի ասուլիսը, բոլոր հարցազրույցները, ժամանցային հանդիպումները, չեմ մասնակցելու նաեւ կարմիր գորգի արարողությանը… Բայց երեկոյան կփորձեմ հավաքել ուժերս եւ կատարումս նվիրել 12-ամյա Վաղինակի եւ բոլոր այն քաջերի հիշատակին, ովքեր զոհը դարձան այս ահաբեկչության: Թող երգս խաղաղության ու սիրո կոչ լինի, ձայնս հատի բոլոր սահմանները եւ կանգնեցնի չարին: Աստված մեզ պահապան»,- ասվում է գրառման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930