Բաժիններ՝

Կարա Դելևինը նկարահանվել է YSL-ի համարձակ ֆոտոսեսիայում

Մոդել Կարա Դելևինը դարձել է Yves Saint Laurent-ի հագուստի աշուն-ձմեռ La Collection de Paris հավաքածուի դեմքը: Մանեքենուհու նոր ֆոտոսեսիայի լուսանկարները հրապարակվել են նրա Instagram-ի էջում:

Ֆոտոսեսիան արվել է սև-սպիտակ երանգների մեջ՝ 80-ականների glam-rock ոճում: Լուսանկարներում մոդելը պատկերված է փայլուն, սև կաշվից, մորթուց զգեստներով և սմոքինգով:

Հայտնի է, որ նորաձևության տան հետ համագործակցելու առաջարկը Կարային արել է նրա կրեատիվ տնօրեն Էդի Սլիմանը:

Դրանից մի քանի շաբաթ առաջ Դելևինը սենսացիոն հայտարարություն էր արել, որ լքում է մոդելային բիզնեսը՝ հանուն դերասանական կարիերայի, սակայն նախօրեին Twitter-ում հայտարարել է, թե «ոչ մի տեղ էլ չի գնացել»:

1787266 1787264 1787263 1787262 1787261

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս