«Մանրազնին ուսումնասիրություններ են կատարվում, այս պահին դժվար է որևէ հստակ բան ասել». Աղվան Հովսեփյան
Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: Փորձագետների մասնակցությամբ քննչական խումբն իրականցնում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհետաձգելի քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ:
Դեպքի վայրում ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը նշեց, որ շրջանառվող վարկածները շատ են, դրանք կմշակվեն, շատ հանգամանքներ կպարզվեն միայն եւ միայն մասնագետների եզարակացությունից հետո։ «Այս պահին քննիչները շարունակում ենն աշխատել, մանրազնին ուսումնասիրություններ են կատարվում, այս պահին դժվար է որեւէ հստակ բան ասել»,- հավելեց նա։