Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Գավառում. կա զոհ, վարորդի վիճակը ծանր է

Ապրիլի 26-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 1 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes Е320» մակնիշի 41 SN 777 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Վ. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն՝ ուղևոր՝ 1977 թ. ծնված Ս. Հ.-ը հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս