Արցախի 6 բնակվայրերի բնակչությունը տարհանվել է։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Աղոթում եմ, որ Ղարաբաղում խաղաղություն հաստատվի։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը։
Կառավարության շենքի մոտ ցուցարարներից մեկն ուշագնաց եղավ
Բախումներ և լարված վիճակ՝ Կառավարության շենքի մոտ
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական գործողություն» սկսելուց հետո Միացյալ Նահանգները մասնակցում են ընթացող դիվանագիտական աշխատանքներին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի պաշտոնյաների:
Այսօր կեսօրից ռուս խաղաղապահներն ադրբեջանական կողմից շփման գծի ողջ երկայնքով հրադադարի բազմաթիվ խախտումներ են արձանագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ համար առանձնապես հետաքրքիր չէ, թե ՀՀ իշխանությունն ինչպես է իր պատասխանատվությունը ռուսների կամ մյուսների վրա բարդում:
«Հայաքվե» նախաձեռնության շտաբը հայտարարություն է տարածել․ որում ասվում է․
ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասվում է X (նախկին Twitter) սոցցանցում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ։
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ ընդգծելով, որ տարածաշրջանի դեմոգրաֆիկ պատկերի փոփոխման ցանկացած փորձ ապօրինի ու անընդունելի է։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ապացույցներ, որ Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչներին: Նա X-ի իր հարթակում հրապարակել է տեսանյութ:
Արցախում՝ հրետակության տակ, նկուղում երեխա է ծնվել։
Բելգիան մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: – այս մասին X միկրոբլոգում գրառում է կատարել Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը։
Կոչ եմ անում գալ Հանրապետության հրապարակ. ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը չի կարելի վստահել մարդկանց, որոնք պարբերաբար բերում են պшտերազմ ու պարտություն. Թևանյան
Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:
Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, դարձել է ադրբեջանական կողմի ուղիղ թիրախը, բնակիչներին հնարավոր չէ տարհանել: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Հավաքվեք ԱԺ շենքի դիմաց, այստեղ է լինելու իշխանափոխության վերջնակետը. Սուրեն Պետրոսյան
Արցախի Գետավան գյուղն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ. ակցիայի մասնակից
Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում. սա է մեր եկեղեցու դիրքորոշումը. հոգևորական
Երեք երեխես վիրավոր են, մեկն էլ ռուսների կողքն է, չգիտեմ՝ լավ ա, լավ չի․ արցախցի կին
Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։
Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի իրականացրած լկտի հարձակումը հերթական ապացույցն է այն բանի, որ այդ երկրի ղեկավար Իլհամ Ալիևը ցանկանում է բնաջնջել տեղի հայ բնակչությանը։ Այս մասին ասվում է X (նախկին Twitter) սոցցանցում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրառման մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Լեռնային Ղարաբաղում ցեղասպանությունը չպետք է դիտվի որպես միայն հայերի մտահոգության հարց։ Նման նախադեպերի ստեղծումը պատերազմական ագրեսիայի խթան կհանդիսանա բնական գազի և նավթի մեծ պաշարներ տնօրինող բազմաթիվ այլ բռնապետերի համար։
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնն ամոթ է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության առնչությամբ, որի արդյունքը նա համարում է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի սկսած բացահայտ պատերազմը։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Բաքվին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում
Լռե՛ք, հեռացե՛ք, որ կարողանանք փրկել մեր հայրենիքը. Ասպրամ Կրպեյանը՝ ՔՊ-ականներին
Բոլորիդ կոչ եմ անում իջնել Հրապարակ, ճանապարհային քարտեզ եմ ներկայացնելու. Թևանյան