
Ո՞ւմ հետ կխաղան «Փյունիկն» ու «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում

Հայտնի են Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն և փոխչեմպիոն «Փյունիկի» և «Նոայի» մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ «Փյունիկը» փլեյ-օֆֆում կմրցի սլովենական «Ցելյեի» հետ։
Սլովենացիները Եվրոպայի լիգայի երրորդ փուլում երկու խաղերի արդյունքում պարտվել են իռլանդական «Շեմրոկ Ռովերսին» (2:3) ու հայտնվել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում։
Իսկ Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» կմրցի Սլովակիայի «Ռուժոմբերոկի» հետ, որը երեկ պայքարից դուրս թողեց խորվաթական «Հայդուկին» (0:0; 1:0)։
Նշենք, որ փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 22-ին, պատասխան խաղերը՝ 29-ին։