Բաժիններ՝

Իշխող թիմին աջակցած ռուսական ցանցն արգելափակվել է

Վրաստանում «ռուսական օրենք»-ի դեմ բողոքի ակցիաների ժամանակ իշխող «Վրացական երազանք»-ին ոչ իրական վարքածով ռուսական ցանց է աջակցել: Այդ մասին, ըստ aliq.ge-ի՝ նշված է Meta ընկերության (նախկին Facebook) օգոստոսի 15-ի հաղորդագրության մեջ:

Meta-ն պնդում է, որ հեռացրել է 76 Facebook և 11 Instagram հաշիվներ, ինչպես նաև Facebook-ի 30 էջ՝ համակարգված ոչ իսկական վարքագծի համար: Ըստ Meta-ի՝ սա ռուսական ծագման ցանց է, որի թիրախը Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանն են։

Հրապարակված զեկույցում ընկերությունը գրել է, որ այս ցանցն աշխատել է կեղծ լրատվական կայքերի օգնությամբ, որոնք համապատասխան բրենդավորված են և կենտրոնացած են այս արշավի թիրախային երկրների վրա:

Meta-ն նաև պնդում է, որ ռուսական ոչ իրական վարքագծով ցանցն օգտագործել է բազմաթիվ ինտերնետային ծառայություններ, այդ թվում՝ Meta-ն, YouTube-ը, Telegram-ը և TikTok-ը, որպեսզի ավելի լեգիտիմ երևան և կարողանան դիմակայել հարթակի հետազոտողների ստուգմանը:

Meta-ի այս զեկույցը գրելու պահին այդ կեղծ լրատվական կայքերը շարունակել են գործել և հրապարակել քաղաքական «հրատապ լուրեր» վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով:

«Վրաստանում նրանք արձագանքում էին «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ վերջին բողոքի ցույցերին, քննադատում էին ցուցարարներին և սատարում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը»,- ասվում է զեկույցում։

Ըստ Meta-ի՝ ցանցը հայտնաբերել է «Արդար ընտրություններ» (ISFED) ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս