
Թրամփը Աստվածաշնչի վաճառքից մոտ 300.000 դոլար է վաստակել

NBC News-ը՝ հղում անելով ֆինանսական հաշվետվություններին, տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մոտ 300.000 դոլար է ստացել Աստվածաշնչի վաճառքից։
Թրամփը սկսել է 60 դոլար արժողությամբ Աստվածաշունչը վաճառել մարտի վերջին, Ավագ շաբաթվա ընթացքում՝ Ամերիկայում «կրոնական ոգին վերակենդանացնելու և այն կրկին հիանալի» դարձնելու համար:
Հեռուստատեսության տվյալներով՝ Թրամփն ունի նաև ավելի քան 1 միլիոն դոլար կրիպտոարժույթ, ինչը վկայում է այս ֆինանսական ակտիվի նկատմամբ նրա դիրքորոշման փոփոխության մասին։ Ինչպես նշում է NBC News-ը, Թրամփը իր նախորդ նախագահական ժամկետի սկզբում չափազանց բացասաբար էր խոսում թվային արժույթի մասին։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։