Ռուս զբոսաշրջիկները դժգոհ են. Թուրքիայում հանգստանալն այլևս մատչելի չէ

Թուրքիան շարունակում է մնալ ամենանախընտրելի ուղղություններից մեկը ռուս զբոսաշրջիկների համար։ Երկրորդ տարին անընդմեջ ռուսաստանցիների 55%-ը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրում է Թուրքիան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդուհանդերձ ռուսական լրատվամիջոցները, ինչպես նաև անձամբ ռուս զբոսաշրջիկները, սկսել են բողոքել Թուրքիայի տուրերի թանկացումներից։ Մի շարք զբոսաշրջիկներ արձանագրել են, որ Թուրքիայում հանգստանալը նախորդ տարիների համեմատ ավելի թանկ է։

Մասնավորապես միջին հաշվարկներով՝ մեկ տուրի արժեքը Թուրքիայում 180.000 ռուբլուց աճել է 226.000-ի։

Թուրքական կայքերն էլ փորձելով հակակշռեռ արձանագրում են, որ Ռուսաստանում հանգիստն անցկացնելը ևս էականորեն թանկացել է՝ հասնելով 101.000 ռուբլիի, նախկին 83.000-ի փոխարեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031