Երևանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Mercedes-ները. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 12-ին, 11:50-ի սահմաններում Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ բախվել են Երևանի բնակիչներ 33-ամյա Տիգրան Ավանյանի վարած Mercedes S 550 մակնիշի 09 NN 909 համարանիշի և 23-ամյա Նարեկ Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 35 UD 197 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Mercedes մակնիշի 35 UD 197 համարանիշի ավտոմեքենայի ուղևոր Երևանի բնակիչ 22-ամյա Արաքսյա Պետրոսյանը, ով հղի է տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: