Հայկական դիվանագիտության ոչ պիտանելիության հետևանքները. «Առավոտ»

«Առավոտի» թղթակիցը զրուցել է «Ջեյմսթաուն» հեղինակավոր հիմնադրամի սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանի հետ

– Պարոն Գրիգորյան, ռուսաստանցի պաշտոնյաների կողմից ԱՊՀ սահմաններն ամրացնելու մասին հայտարարություններ են հնչում։ Ռուսաստանն ուղղակի մասնակցում է սիրիական հակամարտությանը, ռուսական օդուժը հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին։ Սա որքանո՞վ Է նոր մարտահրավեր Ռուսաստանի, ԱՊՀ-ի համար առհասարակ։ Եվ տարածաշրջանային առումով Հայաստանի համար վտանգներ կա՞ն։

– Հարցն ընդարձակ է, եւ որոշակի տարանջատման անհրաժեշտություն կա։ Նախեւաոաջ, ԱՊՀ-ի սահմանների մասին. Ռուսաստանը մշտապես, դեռեւս 90-ականներից սկսած, ձգտել է իրականացնել, այսպես կոչված, «ԱՊՀ-ի արտաքին սահմանների», այսինքն ՝ նախկին ԽՍՀՄ-ի պետական սահմանի վերահսկողությունը, չնայած այն ժամանակ դա դեռ «ռուսական աշխարհ» չէր կոչվում։ Հայաստանն այն երկրներից մեկն էր, որը դա թույլ տվեց, ինչի արդյունքում մինչ այժմ Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանը, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը վերահսկվում է ռուսների կողմից։ Դրա հետեւանքները հայտնի են. դրանք, բացի Հայաստանի ինքնիշխանության բացահայտ սահմանափակումից, ներառում են նաեւ ռուսական հատուկ ծառայությունների կողմից սադրանքները, այդ թվում՝ Աժ պատգամավորների նկատմամբ, օդանավակայանում Հայաստանի քաղաքացիների եւ այլ անձանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը եւ այլն։ Իսկ այժմ ԱՊՀ-ի «սահմաններն ամրացնելու» նպատակը մի շարք ավտորիտար երկրների. տարածքում «ռուսական աշխարհի» ներկայությունը գոնե խորհրդանշական առումով կրկին ընդգծելն է։ Սիրիական հակամարտությանը Ռուսաստանի մասնակցությանն արդեն իսկ մարտահրավեր է դարձել հենց Ռուսաստանի համար, ընդ որում՝ սա կարող է անգամ կարճաժամկետ առումով ավելի վատ հետեւանքներ ունենալ, քան Աֆղանստան ներխուժումը ԽՍՀՄ-ի համար, քանի որ ԽՍՀՄ-ն իր տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում թույլ չտալու հնարավորություն ուներ։ ԱՊՀ-ի ու անգամ ՀԱՊԿ-ի անդամների համար սա դեոեւս վտանգ չի ներկայացնում՝ գոնե այն երկրների համար, որոնք ընդունակ են թույլ չտալու, որ Ռուսաստանն իրենց էլ ներքաշի իր արկածախնդրությունների մեջ։ Այդ աոումով Հայաստանը պետք է զգույշ լինի, քանի որ Ռուսաստանին հավատարմություն ցուցաբերելու բազմաթիվ դրվագները չէին կարող չհանգեցնել այլող կողմից եւս Ռուսաստանի վասալը համարվելուն, ինչի հետեւանքներից էր, օրինակ, թուրքական ուղղաթիռների կողմից սահմանի խախտումը ՝ ռուսական օդուժի կողմից Թուրքիայի սահմանը խախտելուն ի պատասխան։

– ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագիծը։ Ինչի՞ արդյունք է սա, երբ Ադրբեջանի նկատմամբ Արեւմուտքի զգալի կոշտ դիրքորոշման պայմաններում, այնուամենայնիվ, նման նախագծեր են անցնում։ Ո՞րն էր Հայաստանի դիվանագիտության անելիքը, կարո՞ղ էինք խուսափել նման նախագծի ընդունումից։

– Երբ ավելի քան մեկ տարի առաջ Հ. Նադդալյանը ԵԽԽՎ-ում խայտառակ ելույթ էր ունեցել, որը նույնպես ոչ բարենպաստ հետեւանքներ ունեցավ, դա արդեն իսկ պետք է ահազանգ դարձած լիներ։ Սակայն ոչ պատվիրակության կազմի առումով, ոչ էլ աշխատանքի առումով որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, կատարվող աշխատանքի որակն է՛լ ավելի է վատթարացել, ինչի բազմաթիվ վկայություններից է նաեւ ԱԳԼ-ի լռությունը ադրբեջանական զինված ոտնձգությունների վերաբերյալ։ Հետևություններ անելու փոխարեն՝ թե այն ժամանակ, թե ներկայումս խաբեբաները կամ անմեղսունակները նույն երգն են երգում՝ ադրբեջանականկան «խավիարային դիվանագիտաթյան» մասին։ Կարելի է պնդել, սակայն, որ հաշվի առնելով քաղաքական ֆոնը, այդ թվում՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանի առաջարկը ՝ ադրբեջանցի որոշ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին ՝ քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակի պատճառով, մարդու իրավունքների ոլորտում Եվրախորհրդի հետ համագործակցության դադարեցումը եւ այլն, նման զեկույցի ընդունումը հնարավոր էր միայն հայկական դիվանագիտության բացարձակ մասնագիտական ոչ պիտանելիության կամ էլ երրորդ կողմի շահերն առաջնային համարելով՝ պայմանավորված անգործության հետեւանքով։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս