Մարզադաշտը և հարակից տարածքը կգտնվեն Ոստիկանության լիարժեք հսկողության տակ: Ոստիկանների թիվը սովորականից մի քանի անգամ ավելի կլինի:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն շտապ խորհրդակցություն է հրավիրել Ելիսեյան պալատում՝ Փարիզի Սեն Դենի արվարձանում տեղի ունեցած հերթական կրակոցների և ոստիկաության հատուկ գործողությունները քննարկելու նպատակով:
«Եղանակը նույնիսկ մեծ նշանակություն ունի: Հանրաքվեի օրը եթե անձրև կամ ձյուն գա, մարդիկ կլինեն, որ չեն մասնակցի դրան, քանի որ համապատասխան հագուստ չունեն և այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
2015 թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։
Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, 1958թ. Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Ժյուստ Ֆոնտենը կարծում է, որ երկիրը չի կարող ապահովել Եվրոպայի առաջնության մասնակիցների անվտանգությունը:
Հանովերի «ԱՎԴ-Արենա» մարզադաշտը տարհանվել է խաղից մի քանի րոպե առաջ: Հանդիպմանը սպասվում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և մի քանի նախարարների այցը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 5-ին, ժամը 9.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մտել են Արմավիրի մարզի Սամաղար գյուղի տներից մեկը, մարդկանց ծեծել, կապել ձեռքերը և թալանել:
«Հիմա սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին է, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է, և պետք է այն ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե ապակենտրոնացում է, այլ կենտրոնացում մեկ կուսակցության շրջանակում»:
Նրա խոսքով՝ չկողմնորոշվածներին կողմնորոշելու հարցում կարևորը են անձնական շփումները. «Այս առումով «այո»-ի ռեսուրսներն ավելի մեծ են, քան «ոչ» ասողներինը։ Ունենք 915 համայնք. 815-ը գտնվում են ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ու ՀՅԴ-ի ղեկավարության տակ։ Մնում են 100 համայնք, որոնք դուրս են վերահսկողությունից։ Ակտիվ ընտրողների 2/3ը դեռ կողմնորոշված չեն ու քարոզարշավի թիրախ դառնում են նրանք»:
Նոյեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում:
Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը երեկ ԱԺ-ում արտահերթ ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով, մասնավորապես, առաջարկվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ սահմանափակել հարց տալու եւ պատասխանի տեւողությունը՝ 2-ական րոպե, իսկ արձագանքների համար՝ 1-ական րոպե: Նպատակն այն է, որ գործադիրին հնարավորինս շատ հարցեր ուղղվեն: Երկու րոպեն քիչ ժամանակ չէ, գրավոր տեքստի վերածած՝ համակարգչային մեկ էջից մի փոքր պակաս. այդ ընթացքում հնարավոր է բազմաթիվ ամփոփ մտքեր արտահայտել:
Ողջ ծավալով շարունակվում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցների բուժումը:
Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ՌՏՈւ Ան-124 տրանսպորտային ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Գյումրիի օդանավակայանից, և, հավանաբար, Ռուսաստան էր ուղևորվում, որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանն արգելել է ինքնաիթիռին մուտք գործել իր օդային տարածք:
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը նույնպես խստացրել է անվտանգության միջոցառումները:
Փաստորեն, օրենսդրական կարգավորումը անելանելի դրություն է ստեղծում և վարորդի, և ոստիկանի համար:
Այսօր Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ինչպես նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատում և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության Էրազմուս+ բարձրագույն կրթություն-Միջազգային կարողությունների զարգացում բաժնի ծրագրային համակարգող Խոսե Գուտիերեսին, նույն գործակալության` Հայաստանում իրականացվող ծրագրերի պատասխանատու Ալմուդենա Սայենս դե Միերային և Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովային:
Սեզ հիշեցնում են 125 տարվա մեղքերը։ էդ ոչինչ։ Սովոր ենք։ Թյուրիմացություններ էլ կան, պարզաբանում ենք, բայց ամենակարետրը ՝ թույն չկա։ Միշտ մենք դա զգացել ենք՝ որքան էլ որոշ խավեր մեզ չընդունեն, ժողովուրդը ՀՅԴ-ի հետ հույս է կապում՝ որպես իրական կուսակցության, որը 125 տարվա պատմության ունի։ էդպիսի ուրիշ մեկը չկա, որ կարողացած լինի իր ազդեցությունը քաղաքական դաշտում պահել։ Ու երբ տեսնում են մեր ՝ նախկինում արած հայտարարությունների եւ գործերի համապատասխանությունը, ավելի են վստահում։
Ֆրանսիայի իշխանություններն անվտանգության եւ քաղաքացիների ապահովությանն ուղղված աննախադեպ միջոցառումներ են իրականացնում: Ֆրանսիացիները խոստովանում են, որ վերջին տասնամյակներում անվտանգության նման ծավալի միջոցառումներ չեն հիշում:
«ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների առատությունը, ըստ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, նախ եւ առաջ անվտանգության նկատառումներով է պայմանավորված: «Իհարկե, ես էլ շատ կուզենայի այնպիսի մթնոլորտում ապրեինք, որ հեծանիվով ման գայինք: Շատ կցանկանայի, որպեսզի անվտանգություն սպասարկողներ չլինեին…»,- երեկ ԱԺ նիստում հայտարարել է Սահակյանը:
«Իմ պայքարը ԼԳԲՏ-ների դեմ չեմ դադարեցնելու: Սա ուղղակի սարքած է: Հոմոսեքսուալների ամենահզոր կերպարների մարդիկ են դա տարածում, թաքնված ֆեյքերով: Ոչ մեկ դեմս դուրս չի գալիս, ոչ մեկ չի ասում՝ ես եմ: Ես պատրաստ եմ յուրաքանչյուր մարդու հետ նստել եւ խոսել այդ թեմայի շուրջ, բայց ոչ մեկ իր արձագաքնը չի տալիս, որ դա իր արածն է: Դա ամբողջությաբ կեղծիք է, սարքած է»:
Եզդիներն աշխարհի հնագույն ազգերից են, որոնց մասին աշխարհը շատ քիշ բան գիտի։ Նրանց վեցհազարամ յա պատմությունը սկիզբ է աոնում Միջագետքից։ Եզդիական արարողությունների մեջ հատկապես աչքի է ընկնում եզդիական ավանդական հարսանիքը։ Հարսանիքներն ինչպես հայերի, այնպես էլ եզդիների մոտ ավելի հաճախ աշնան են լինում։
Ըստ նախնական տեղեկությունների, նախօրեին Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում Սեփոյանը կրակոցներ է արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով սպանվել է երեք անձ՝ սնանկացած գործարար Ֆրունզե Գալստյանի որդիներ՝ 35-ամյա Վահե եւ 25-ամյա Վարդան Գալստյանները եւ նրանց մտերիմ ընկերը՝ 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը:
Համացանցում է հայտնվել Սահմանադրական բարեփոխումների քնարկումների առիթով ստեղծված «Այո և Ոչ» ռեալիթի շոու-հեռուստանախագծի մասնակիցների մարզային հանդիպումների տարբեր դրվագներից հավաքված մի տեսահոլովակ:
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սպանվել է մի կին, ում վրա ռումբ է ամրացված եղել: Սակայն նա չի հասցրել պայթեցնել ռումբը:
Հ վարչական դատարանն այն ատյանն է, որը լիազորված է քննել պետական կառույցների կայացրած իրավական ակտերի դեմ բողոքները: Սակայն քչերի մտքով կանցնի, որ այս դատարանի դատավորների մի զգալի մասը պետական պաշտոնյաների զավակներ կամ հարազատներ են:
Պարոն Այվազյանը բողոքեց իր աշխատավարձից. «Դուք ինչբա՞ն եք ստանում, իմ աշխատավարձից երևի շատ է։ Ես լրագրող գիտեմ, որ ինձանից շատ է ստանամ։ Իմ աշխատավարձը 500 հազար դրամ է»։
Փարիզի Սեն Դենի արվարձանում տեղական ժամանակով ժամը 4.30-ին կրակոցների ձայներ են հնչել: Ոստիկանությունը հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է երեք մարդու:
Մուսուլման մի տղամարդ Փարիզի կենտրոնում կանգնել է աչքերը կապած, նրա մոտ եղել է նաև հետևյալ գրությամբ պաստառը. «Ես մուսուլման եմ, բայց ինձ ասում են, թե ես ահաբեկիչ եմ: Ես վստահում եմ ձեզ, իսկ դուք վստահո՞ւմ եք ինձ: Եթե այո, ապա գրկեք ինձ»:
ԱՄՆ-ից Փարիզ ուղևորվող Ֆրանսիական Air France ավիաընկերության 2 ինքնաթիռները ռումբի առկայության ահազանգի պատճառով վայրէջք են կատարել Սոլթ Լեյք Սիթիի և Կանադայի Գալիֆաքս քաղաքի միջազգային օդանավակայաններում: Կայքի հաղորդմամբ՝ օդանավերից մեկում եղել է 497, մյուսում՝ 297 ուղևոր: Բոլոր ուղևորները տարհանվել են: